Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր օրենքով հստակեցվում  և ամրագրվում է ՇՄԱԳ նախագիծ մշակողի լիցենզավորման կարգը

Հոկտեմբեր 22,2021 10:43

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում զգալիորեն բարձրացվել են աշխատավարձերը, փորձագետների նոր հաստիքներ են ավելացվել, համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին Օրենքի նոր նախագիծը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների, դրա կարգավիճակի և գործունեության  ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում է անցկացրել։

ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է Այսօր արդեն վստահ կարող ենք ասել՝  առաջին քայլերն արդեն արված են։

ՊՈԱԿ-ի գործունեության և աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է։ Ակնառու առաջընթաց է նաև, այն, որ Կառավարությունն այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրել է լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։

ՊՈԱԿ-ի ընդհանուր բյուջեն տարվա կտրվածքով կազմել է 56003.5 հազար դրամ, ինչի արդյունքում կատարվել է հաստիքների համալրում, աշխատավարձերի բարձրացում 30-40%-ով, ՊՈԱԿ-ը համալրվել է ավտոմեքենայով,որով փորձագետներն այցելում են փորձաքննության ենթարկվող տարածքներ, ձեռք է բերվել նոր տեխնիկա և գույք։

Նախատեսվում է թվայնացնել գործունեության ավելի քան 20 տարվա արխիվը։ Թվայնացման ընթացքում կենտրոնում նաև կլինեն ժամանակավոր հաստիքներ։

Երկար ժամանակ է՝ աշխատանքներ են տարվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վրա՝ ներգրավելով միջազգային փորձագետների, հաշվի առնելով այս բնագավառում միջազգային փորձը, ապահովելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը և օրենսդրության համապատասխանեցումը  միջազգային իրավական չափորոշիչներին։

Նոր օրենքով հստակեցվում  և ամրագրվում է փորձաքննության տված եզրակացության և փորձագետի կարգավիճակը, ինչպես նաև՝  ՇՄԱԳ նախագիծ մշակողի լիցենզավորման կարգը, ինչը շատ մեծ բաց էր։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է  2021 թ. հունվարից մինչև հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ զեկույց։

Նախարարն իր հանդիպումների ընթացքում բազմիցս է նշել, որ  ՇՄԱԳ ՊՈԱԿ-ի, փորձագետի ու փորձաքննության վերաբերյալ հանրության շրջանում բավականին լուրջ մտահոգություններ և անվստահություն կա, ինչը, բնականաբար, ունեցել է իր հիմքերը։ Այսօր լավ աշխատանքով պետք է փարատել այդ մտահոգությունները։

Նաև այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա։

2021 թվականի հունվար ամսից մինչև օրս փորձաքննության են ներկայացվել 258 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ։

Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել  գործունեությունների 110 հայտերի։ Փորձաքննական եզրակացություններ են տրամադրվել 193 գործունեությունների վերաբերյալ և տարբեր ոլորտների գործունեությունների վերաբերյալ տրվել է 12 բացասական եզրակացություն։ Նախկինում բացասական եզրակացություններ առհասարակ չեն տրվել, կամ 3-4 դեպք տարվա կտրվածքով։

«Այս ամենի գերնպատակն է՝ բարձրացնել ծառայությունների որակը, գործել բացառապես լիազորությունների և իրավասությունների շրջանակում՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու»,-նշել է նախարարը։

Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանը գործընկերներին հիշեցրել է ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պատվաստումների մասին. ՊՈԱԿ-ի աշխատակազմի մեծ մասն արդեն պատվաստվել է։

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031