Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի համայնքի ղեկավարի խափանման միջոցը փոխվեց

Դեկտեմբեր 17,2021 22:22

Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը որոշում կայացրեց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանքը փոխել։ Նա ազատ արձակվեց 70 մլն դրամ գրավի դիմաց։ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության  օժանդակելը կամ կազմակերպելը),  311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Բացի Մանվել Փարամազյանից , այս գործով եւ ես 6  ամբաստանյալ կա։

Մեկ այլ ամբաստանյալի՝ Արմեն Անդրեասյանի խափանման միջոցը կալանքը փոխարինվեց գրավով՝ 5 մլն դրամ։  Գասպարյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը:

Այսօրվա նիստում դատարանը նաեւ  ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի կալանքը փոխարինեց ստորագրություն չհեռանալու մասին, ինչպես նաեւ կիրառեց 500 հազար դրամ գրավ։  Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  օժանդակել է Արմեն Անդրեասյանի եւ դեռեւս ինքնությունները չպարզված անձանց կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն, ինչպես նաեւ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031