Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում կարեւորվել է համագործակցության խորացումը

Դեկտեմբեր 20,2021 23:15

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,  հանձնաժողովի անդամներ  Գուրգեն Մելքոնյանը,  Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը եւ Վահագն Ալեքսանյանը    դեկտեմբերի 20-ին հանդիպել են Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ:  Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը:

Անդրանիկ Քոչարյանը  եղբայրական է գնահատել երկու երկրների դարավոր հարաբերությունները՝  նշելով, որ հայ ժողովուրդը  տարիներ շարունակ զգացել է այդ եղբայրությունն ու բարեկամությունը՝ կարողանալով հաղթահարել  դժվարությունները:  Կողմերը  կարեւորել են միջխորհրդարանական  կապերի ամրապնդումն ու զարգացումը՝ նշելով, որ բազմաթիվ  ոլորտներում  առկա է համագործակցության չիրացված ներուժ:

Հանդիպմանը  քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունության ապահովմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանը, ճանապարհների ապաշրջափակմանը,  հետպատերազմյան իրավիճակին  առնչվող  հարցեր: Տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում զրուցակիցները կարեւորել են ջանքերի համատեղումն ու համագործակցության խորացումը:  Ընդգծվել է  տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու կարեւորությունը:

Իրանցի պատգամավորներն անընդունելի եւ դատապարտելի են համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները: «Հայաստանի սահմանների որեւէ փոփոխություն  անընդունելի է մեզ համար»,-ընդգծել են հյուրերը՝ հավելելով, որ երկու երկրների շահերն աշխարհաքաղաքական դաշտում համահունչ են:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031