Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշիյանի գործով դատավորը երկրորդ անգամ մերժեց ինքնաբացարկը

Փետրվար 04,2022 15:28

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով նախագահող Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանն երկրորդ անգամ ինքնաբացարկ չտվեց։ Քիչ առաջ նա հրապարակեց որոշումը։

Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Արղամանյանը մերժել էր փետրվարի 3-ի Բախշիյանի պաշտպանական խմբի ինքնաբացարկի միջնորդությունը։ Միջնորդությունը հիմնավորվում է նրանով, որ գործը Արղամանյանին մակագրվել էր ձեռքով՝ չպահպանելով գործող կարգը։

Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանը մերժման որոշման մեջ վերլուծել է օրենսդրական նորմեր, ըստ որոնց՝ պարտադիր չէ՝ պատահական ընտրությամբ դատավորը քննի քրեական գործը.

«Նշված է, որ դատարանի նախագահն է որոշում, թե հերթապահներից ում տա։ Սա բացարձակապես գործերի մակագրման ինստիտուտի, դատավորի անկախության, դրա պահպանման սկզբունքների հետ ոչ մի կապ չունի։ Միակ երաշխիքը, որ անձն իմանա՝ իր գործը ոչ թե տվեցին ինչ-որ դատավորի, որովհետեւ ուզում են այդ դատավորը քննի, այլ ուղղակի օրենքով սահմանված կարգով ընկավ այս գործն ընկավ այս դատավորի մոտ»,-ասել է Երեմ Սարգսյանը։

Իսկ երկրորդ միջնորդության մեջ պաշտպանական կողմը նշել էր լրատվամիջոցների հրապարակումները, որոնց մեջ ներկայացված են Դավիթ Արղամանյանի քաղաքական հայացքները։

Ինչ վերաբերում է Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննարկմանը, ապա նիստը կշարունակվի ժամը 16.00-ին։ Պաշտպաններից Երեմ Սարգսյանը այլ նիստ ուներ, ուստի պաշտպանական կողմը միջնորդել էր նիստը շարունակել ավելի ուշ, որպեսզի պաշտպանական թիմը ամբողջ կազմով ներկա լինի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Դավիթ Արղամանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28