Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօրինակ պատմություններ»` Խտրականության դեմ պայքարի օրը

Մարտ 02,2022 13:16

Մարտի 1-ը Զրո խտրականության օրն է, եւ այդ առիթով կայացել է «Հավասարության թատրոն» ծրագրի շրջանակում ստեղծված «Անօրինակ պատմություններ» ներկայացման առաջնախաղը: «Դա խտրականության դեմ ուղղված եւ ներառականության մասին պատմող ներկայացում է, որի սցենարի կոնցեպտը կառուցվել է հետեւյալի շուրջ. ինչպես տեսաք վերնագրում, քաղաքի անունը տարօրինակ է, այնտեղ ապրում են տարբեր օրինակներ, եւ բոլորն ապրում են համերաշխության մեջ, բոլորը շատ միասնական եւ համայնքային են: Ներկայացման մեջ տարբեր խնդիրների շուրջ բոլորը բարձրաձայնում են»,-բեմադրությունն այսպես ներկայացրեց Թեք Տեղ թատրոնի սցենարիստ Մարիաննա Փահլեւանյանը:

Նրա խոսքով, ներկայացման մեջ մի տարածք է ստեղծվել, որտեղ բոլորն ընդունված են եւ բոլոր հարցերը կարելի է քննարկել:

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի նախագահ Լուսինե Քարամյանն էլ նշեց. «Գաղափարը կոալիցիայում ծագեց մեկ տարի առաջ: Արդեն երկրորդ տարին էր՝ համագործակցում էինք կինոարվեստում շատերին հայտնի «Մեկ կադր» կինոփառատոնի հետ: Հասկացանք, որ արժի ընդլայնել եւ արվեստի տարբեր ճյուղեր ներառել ու մասնավորապես թատրոնի միջոցով բարձրացնել խտրականության դրսեւորումների մասին»: Նա ասաց, որ սա կոալիցիայի առաջին փորձն էր որեւէ թատրոնի հետ համագործակցության եւ ներկայացում բեմադրելու:

«Եթե կինոարվեստի աշխարհում կան ֆիլմեր, որոնք արծարծում են խտրականությանը վերաբերող հիմնահարցեր, ապա թատերարվեստում դրանք այդքան շատ չեն, կամ եթե անգամ կան, ապա, որպես կանոն, որևէ մեկ հիմնախնդիր են բարձրաձայնում: Մինչդեռ այս ներկայացման մեջ փորձ է արվել չառանձնացնել որեւէ սոցիալական խումբ, խտրականության որեւէ դրսեւորում: Ներառականության մասին բարձրաձայնելը հեշտ խնդիր չէր, որ դրված էր սցենարիստի առաջ»,- ընդգծեց Լուսինե Քարամյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները ` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Թատրոնի համար գրողին չեն ասում սցենարիստ…

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Աննա, բնականաբար, թատրոնի համար գրում են դրամատուրգները: Իսկ Մարինե Փահլեւանյանին սցենարի հեղինակ ներկայացրել են Մեդիա կենտրոնում, ասուլիսի կազմակերպիչներն իրենք են: Այդպես է գրված եղել եւ մամուլի հաղորդագրության մեջ, եւ լուսագիրը կարող եք տեսնել իրենց հետեւյալ տեսանյութում: Մենք չենք կարող մարդուն այլ կերպ ներկայացնել, եթե ինքն այդպես է ներկայանում:Սա էլ Մեդիա կենտրոնի տեսանյութը, 1:38-ում կարող եք տեսնել, որ նա սցենարի հեղինակ է ներկայացված:
    https://www.youtube.com/watch?v=ogy27rZaMfM

    Հարգանքով` Գոհար

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031