Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Էդ որ իբր քեզ փող են տվել, բերել ցույցի, տենց բան եղե՞լ ա։ Չէ»․ համացանցում տեղադրված տեսանյութի հերոսը պնդում է՝ իրեն ցույցի գալու համար փող չեն տվել

Մայիս 09,2022 23:07

Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ մեծ էկրանով ցուցադրվեց մի տեսանյութ, որտեղ համացանցում պտտվող տեսանյութի հերոսը, որն այդ տեսանյութում ասում է, որ իրեն գումար են տալիս ցույցի մասնակցելու համար, պնդում է, որ նման բան չի ասել։

Համացանցում հայտնված տեսանյութում ներկայացվում է, թե իբր այդ անձն ասում է, որ Արծվիկ Մինասյանը գումար է տվել, որպեսզի ինքը մասնակցի ցույցի։ Aravot.am-ի տեղեկություններով՝  ոստիկանության ծառայողները մայիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armine Baloyan» գրառմամբ կայքէջում տեղադրված տեսանյութ են ուսումնասիրել։ Արդյունքում պարզել են, որ Դավիթ անունով մի երիտասարդ հայտնում է, որ իրեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ում եղբայրը համայնքապետ է և ոմն պարոն Մարգարյան հավաքներին և երթերին մասնակցելու համար իրեն տվել են երկու հոգու համար 12.000 դրամ, ամեն մեկի համար` 6.000-ական դրամներ, ինչպես նաև հայտնում է, որ երբ ուզեմ կտան:

Այս առիթով ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը հարթակից հայտարարեց․ «Տղերք, ձեզ մեր արշինով մի չափեք, մենք կոպեկի համար չենք ապրում, մենք գաղափարի համար ենք ապրում, մենք անձի պաշտամունքով անձերի հետևից չենք գնում, այլ քայլում ենք գաղափարի հետևից»։ Նա առաջարկեց դիտել տեսանյութը և հասկանալ, թե իրականում ինչ է եղել։ Ներկայացնում ենք տեսանյութի սղագրությունը։

-Էդ վիդոեն ինչի՞ էիր արել։ Էդ որ քեզ իբր փող են տվել, քեզ բերել ցույցի, տենց բան եղե՞լ ա։

-Չէ։

-Բա խի՞ ես գայիշնիկներին տենց բան ասել, իրե՞նք էիր ստիպում։

-Իրենք էին խոսք քաշում բերնիցս։

-Ի՞նչ խոսք էին քաշում, ո՞վ։

-Գայիշնիկը։

-Տենց բան եղելա՞․ դու փողով ցույցի եկել ե՞ս։

-Չէ։

-Բա խի՞ ես տենց բան ասել, ո՞վ ա քեզ ասել, որ տենց բան անես։

-Ո՞ր պահը։

-Որ քեզ փողով բերել են ցույցի։

-Ոչ ոք։

-Բա խի ես տենց բան ասել վիդոյում։

-Ախպեր, ես տենց բան չեմ ասել, ուղղակի ասել եմ՝ ինձ օգնում են։

-Խի՞ ես տենց բան ասել։ Ո՞վա քեզի ասել։

-Արծվիկ Մինասյանի եղբոր մոտ, որ աշխատել եմ, ես անցած տարի Արծվիկ Մինասյանին ըսի, Կորյուն հոպարի համարը տուր, որ գնամ մոտն աշխատեմ։

-Էս վիդեոն ե՞րբ են նկարել։

-Մի երկու օր առաջ։

-Դու ասում ես, որ քեզ փողով ցույցի են բերել։ Բա խի՞ են տենց բան ասել։

-Չեմ ըսել, ըսել եմ՝ ինձի օգնում են։

-Ո՞մ ես ասել, ո՞վ էին դրանք։ Նկարողները;

-Գայիշնիկները։

-ППС-ի՞

– ППС -ն ա եղել ոնց որ։

Տեսանյութի ավարտից հետո Սևակ Նազարյանն ասաց․ «Էս տղային պետք չէ մեղադրել, քանի որ նա անցյալ տարվանից մեր բոլոր հանրահավաքներին մասնակցում է։ Եթե իրեն այդքան գումար տային, հիմա ամենաքիչը բավականին լավ ֆինանսական վիճակ կունենար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ով է իրավունք տվել նման տեսանյութը հանրայնացնել այն էլ հրապարակում մեծ էկրանի վրա։ Ագրեսիվ տոնով հարցաքննելով խեղճ մարդուն։ Սենց որ գնաց կասեք ՀՅԴ ու ՀՀԿ ն ընտրակաշառք էլ չեն տվել…. ով չգիտի ձեզ ու ձեր ոճը

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031