Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի տոնավաճառ, որն ապահովում է իրական աշխատանքով. մասնագետ

Փետրվար 17,2023 21:35

Աշխատանքի տոնավաճառ, որն ապահովում է իրական աշխատանքով, այսպես բնութագրեց Move2armenia.am կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Գոնչարովան՝ այս շաբաթ և կիրակի օրերին  «Մարիոթ» հյուրանոցում անցկացվելիք  աշխատանքի երկօրյա տոնավաճառը։ Նման գնահատականի հիմք է հանդիսացել նախորդ 3 տարիների  տոնավաճառների շնորհիվ 1000 թափուր տեղի համալրումը:

Նրա խոսքով, առաջին օրը՝ նախատեսվում է անցկացնել JobHub Fair-ին, որի ընթացում   IT ոլորտի մասնագետներն արդեն 4-րդ անգամ կկարողանան շփվել հայաստանյան 25 խոշորագույն IT ընկերությունների (կան իհարկե միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ) ներկայացուցիչների հետ, որոնք տարբեր մակարդակի մասնագետների համար առաջարկում են ավելի քան 300 բաց թափուր աշխատատեղ:

«Այս հարթակը ոլորտով հետաքրքրվողներին հնարավորություն կտա անձամբ անմիջական շփումների միջոցով  շփվել ինչպես սկսնակ, այնպես էլ լուրջ հաջողությունների հասած կազմակերպություններ ներկայացուցիչների հետ: JobHub Fair-ի նախորդ միջոցառումներն այցելել են ավելի քան 6500 մարդ, որոնցից 1000+ը աշխատանք են գտել, սա հստակ թիվ է, քանի որ նախորդ էքսպոներից հետո մենք  կապվել ենք կազմակերպությունների հետ և արձանագրել աշխատանքի անցած մարդկանց թիվը: Կարծում են 1000 թափուր տեղի համալրումը՝ վատ ցուցանիշ չէ»,-ասաց նա:

Կիրակի օրն արդեն կանցկացվի «Կարիերա՝ ոչ IT-ում» տոնավաճառը , որին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 40 ընկերություն: Գոնչարովայի հավաստմամբ, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի, ավիացիայի, բանկերի և ապահովագրության, շինարարության, կրթության, դիզայնի, ռեքրութինգի,  մարքեթինգի ոլորտների  ավելի քան 300 թափուր աշխատատեղ սպասում են հայցորդներին, ովքեր աշխատանք են փնտրում տարբեր մասնագիտությունների գծով։

«Նախորդ տարիների նման ցուցահանդեսում կլինի ֆոտո-անկյուն, որտեղ պրոֆեսիոնալ լուսանկարիչը ֆոտոսեսիաներ կկազմակերպի բոլոր նրանց համար, ով ցանկություն կունենա հետո այդ լուսանկարը օգտագործել ռեզյումեի համար»,-տոնավաճառին հրավիրեց  Մարիա Գոնչարովան:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728