Լրահոս
Օրվա լրահոսը

Արաս Օզբիլիսի ֆուտբոլային երազանքները կատարվել են, մնում է եւս մեկը

Նոյեմբեր 22,2023 22:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում իր անցած մարզական ուղու մասին խոսելով ասել է, որ ֆուտբոլում իրականացել են իր տարբեր երազանքները։ Սակայն դրանց մեջ նա առանձնացրել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ կրելը, հայկական դրոշը տարբեր երկրներում ներկայացնելը, ինչի համար հպարտության մեծ զգացում ունի։

Նա նաեւ նշել է, որ թեեւ այսօր է պաշտոնապես հայտարարում կարիերան ավարտելու մասին, սակայն դա իրականում եղել է 2014 թվականին՝ ծնկի խաչաձեւ կապանի երրորդ վիրահատությունից հետո։ Ու չնայած կրկին վերադարձել է խաղադաշտ, սակայն արդեն այն Օզբիլիսը չի եղել։

Շնորհակալություն հայտնելով  իր մարզիչներին, թիմակիցներին եւ երկրպագուներին՝ 33-ամյա ֆուտբոլիստը հանրությանն իրազեկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին, որը կայանալու է սույն թվականի դեկտեմբերի 23-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930