Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվի առնելով Արցախում գարնանացան աշխատանքների հրատապությունը, առաջնահերթությունը տրվել է դրան, այդ պատճառով երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր»

Մարտ 10,2023 17:51 Share

Հանրապետությունում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով, որոնք քաղաքացիներին բաժանվել էին դեռևս 2023թ. փետրվար ամսում, առանց հաշվի առնելու գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը:

Հաշվի առնելով գարնանացան աշխատանքների կարևորությունը և հրատապությունը, պետության կողմից առաջնահերթությունը տրվել է դրան, այդ պատճառով երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:

Տնտեսական շրջափակման պայմաններում պետական մարմինների կողմից շարունակվում են ձեռնարկվել բոլոր միջոցառումները պետության ներքին կյանքի կենսագործունեության նվազագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով առաջնահերթություններն ու հրատապ լուծում պահանջող հարցերը:

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031