Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը և մրցանակակիրները

Մարտ 13,2023 10:24

Լուսաբացին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում տեղի ունեցավ 95-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Այս տարվա «Օսկար»-ն առանձնացավ նրանով, որ 62 տարվա մեջ առաջին անգամ Օսկարի կարմիր գորգը կարմիր չէր, բայց փայլն ու դերասանների շքեղ տեսքերը նույնն էին։ Մրցանակաբաշխության հաղորդավարն էր Ջիմմի Քիմելը։

Վերջինս իր բացման խոսքում կատակով անդրադարձավ նախորդ տարի Ուիլլ Սմիթի կողմից Քրիս Ռոքին ապտակելու դեպքին, ասելով՝ «Եթե շոուի ընթացքում ինչ-որ անկանխատեսելի կամ դաժան բան է պատահում, նստեք և բացարձակապես ոչինչ մի արեք: Գուցե նույնիսկ գրկեք հարձակվողին»:

Առաջին անվանակարգը ներկայացրին դերասաններ Էմիլի Բլանթը և Դուեյն Ջոնսոնը. Դա «լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգն էր, որում հաղթեց Գիլիերմո դել Տորրոյի Պինոկիոն։ Այնուհետև ներկայացվեց «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգը, որում հաղթեց Կի Հյու Քուանը՝ «Everything everywhere all at once» ֆիլմում իր դերի համար։ Իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին» էր Ջեյմի Լի Կուրտիսը, որը կրկին «Everything everywhere all at once» ֆիլմից էր։

https://www.youtube.com/watch?v=wFNbiQi2Sr0&ab_channel=GoodMorningAmerica

Ինչպես կանխատեսվում էր «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում հաղթեց «Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ է» ֆիլմը, որը ներկայացնում էր Գերմանիան։ Ֆիլմը հաղթեց նաև լավագույն միջազգային ֆիլմ, լավագույն արտադրության դիզայն, երաժշտական ձևավորում անվանակարգերում։

Իր ելույթով փայլեց երգչուհի Ռիհաննան՝ կատարելով Lift me up երգը, որը նաև առաջադրված էր Օսկարի։ Ռիհաննան արժանացավ հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։ Մինչ այդ ելույթ էր ունեցել նաև Լեդի Գագան իր Hold my hand երգով։

Երկու երգչուհիների այս երգերն էլ առաջադրված էին «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում, բայց չհաղթեցին՝ զիջելով հնդկական «RRR» ֆիլմում հնչող Naatu Naatu երգին։

Լավագույն օրիգինալ սցենար, մոնտաժ, ռեժիսորական աշխատանք անվանակարգերում հաղթեց «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը։

Լավագույն դերասանուհի ճանաչվեց Միշել Յոն «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմից։ Դերասանուհին դարձավ առաջին ասիացի կին դերասանուհին, որը հաղթեց «Օսկար»։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Բրենդան Ֆրեյզերը «Կետը» ֆիլմում անգլերենի գեր ուսուցչին մարմնավորելու համար։

Ամենավերջում գլխավոր անվանակարգն էր. «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց Դենիել Քվանի և Դենիել Շիներթի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը, որը առաջադրված լինելով 11 անվանակարգում հաղթեց 7-ում։

Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031