«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրոպան և ԵՄ-ն Հարավային Կովկասում Հայաստանի երկարաժամկետ գործընկերն է: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ն չի կարող իր անվտանգության երաշխիքների հարցում հենվել ավանդական իր գործընկերոջ վրա, քանի որ նա ՀՀ-ին չօգնեց 2020-ին և 2022-ին»,- Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի ժամանակ հայտարարեց Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը:
Նա որպես հակադրություն նշեց. «ԵՄ-ն ակտիվացրել է իր հարաբերությունները Հարավային Կովկասում ներգրավվածության և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման հարցում: ՀՀ-ն, եթե շարունակի իր բարեփոխումները լավ կառավարման, ժողովրդավարության հարցում, ԵՄ-ն ակտիվ կաջակցի Հայաստանին»:
Նա, վկայակոչելով մարտի 5-ին Ադրբեջանի կողմից հարձակումները, ասաց. «Ցավոք, վերջին վայրագությունները ցույց տվեցին, որ հրատապ է երկխոսության վերականգնումը: Հրատապ հարց է նաև ռազմագերիների վերադարձը, սահմանազատման հարցերը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և այս համատեքստում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը»:
Նա նաև կարևորեց Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ հարաբերություններն ու ասաց. «Մենք նաև քաջալերում ենք Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ բանակցությունները: Վերջին հանդիպումը ճիշտ ուղղության վրա է»:
Կարդացեք նաև


Անդրեյ Կովաչևը նաև կարևորեց այն, որ Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի դատարանի որոշումը և ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռնափոխադրումների ազատ տեղաշարժը: Նա նշեց, որ այս հարցը ևս ներառված է լինելու իր պատրաստած զեկույցում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































