Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաթոյան» հիմնադրամն աջակցություն է հայտնում «Առավոտ»-ին եւ խիստ մտահոգիչ է համարում լրատվական կազմակերպության յութուբյան էջի արգելափակումը

Մարտ 15,2023 22:33

«Առավոտ» առցանց լրատվական կազմակերպության խմբագիր Աննա Իսրյաելյանը 2023թ. մարտի 14-ին հրապարակում է արել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:46-ից սկսած խմբագրությունը կորցրել է յութուբյան էջի հասանելիությունը։ Ըստ նրա` էջի արգելափակումից առաջ հրապարակել են անոնս մի շարք պաշտոնյաների գույքի ու եկամուտների վերաբերյալ, և արգելափակումը կապված է այդ հրապարակման հետ:

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն աջակցություն է հայտնում «Առավոտ»-ին եւ խիստ մտահոգիչ է համարում լրատվական կազմակերպության յութուբյան էջի արգելափակումը, որը կապված է մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հետ: Տեղի ունեցածն ուղղակի միջամտություն է  արտահայտվելու ազատությանը եւ լրագրողական մասնագիտական աշխատանքին:

Հիմնադրամն արդեն հարցը քննարկել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի եւ առցանց լրատվամիջոցի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ, արձանագրել նրանց մտահոգությունները:

Ակնկալում ենք, որ պատկան, այդ թվում` տեղեկատվական անվտանգության ու իրավապահ ոլորտի մարմինները հնարավորին չափ սեղմ ժամկետում քննարկման կարժանացնեն հարցը եւ յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով միջոցներ կձեռնարկի հարցի լուծման ուղղությամբ։

 

«Թաթոյան» հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031