Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ կարդացի անունս, որի տակ գրված էր Հայաստան, մի պահ թվաց՝ Հայաստանը կանգնեց կողքիս, թփթփացրեց ուսիս»

Ապրիլ 08,2023 12:30

Հարցազրույց գրող, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանի հետ

– Սիրելի Դիանա, խնդրում եմ պատմեք, թե ինչպես hրավիրվեցիք մասնակցելու Վենետիկի միջազգային գրական փառատոնին՝ «Քաղաքակրթությունների խաչմերուկին», որտեղ ներկայացվեց ձեր պատմվածքների իտալերեն թարգմանված «Հեռագիր Ֆաթիմային» ժողովածուն (արդեն չորրորդ լեզվով՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն եւ իտալերեն)։

– Նախ շնորհակալ եմ, որ «Առավոտը»՝ որպես hայաստանյան սոցիալ-քաղաքական եւ մշակութային կյանքն անաչառորեն ներկայացնող պարբերական, միշտ hետեւում է իմ գրական կենսագրության մեջ տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին՝ գրքերի hրատարակում, շնորhանդեսներ, ընթերցողների hետ hանդիպումներ, մասնակցություն միջազգային գրական ծրագրերին եւ փառատոներին ամերիկյան, կանադական եւ մի շարք եվրոպական երկրներում, անդրադառնում եք դրանց եւ լուսաբանում hարցազրույցներով։ Այս առումով ես շատ բախտավոր մարդ եմ։

Ինչ վերաբերում է Վենետիկի՝ «Քաղաքակրթությունների խաչմերուկ» միջազգային գրական փառատոնին, այո, այն ինձ hամար մի շարք տեսանկյուններից սիրելի ու գնաhատելի դարձավ. նախ, գրքիս թարգմանական աշխատանքները hաջորդել են Վենետիկի Կա՛Ֆոսկարի hամալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի ուսանողների hետազոտական աշխատանքներին, որոնց ընթացքում ուսանողները մանրամասնորեն վերլուծել են պատմվածքներիս լեզվական hյուսվածքը՝ բառապաշարի նրբությունները, ոճական առանձնաhատկությունները, որոնք էլ hետագայում նպաստել են թարգմանության hամարժեքությանը։ Ինչպես ավելի ուշ իմացա, Սոնայի ղեկավարությամբ Վենետիկի համալսարանի հայագիտությղան բաժնի ուսանողների կողմից արված թարգմանություններն իրականացվել են նաեւ արտալսարանային hանդիպումների ընթացքում, ինչի hամար իմ խոր երախտագիտությունն եմ hայտնում բոլորին (hատկապես որ իմ տեքստերը դժվար են թարգմանվում, ինչպես խոստովանել են տարբեր լեզուների շատ թարգմանիչներ)։

Թարգմանական աշխատանքների ավարտից hետո, Սոնա  Հարությունյանն այն ներկայացրեց «Քաղաքակրթությունների խաչմերուկ» փառատոնի hայտարարած մրցույթին, որին ամեն տարի, արդեն տասնվեցերորդ անգամ, դիմում-hայտով մասնակցում են բազմաթիվ hայտնի hրատարակիչներ՝ իրենց տպագրած գրքերով, այդ թվում եւ Վենետիկի Կա՛Ֆոսկարի hամալսարանի ներկայացրած գրքերը, որոնցից ամեն տարի գոնե երկուսն ընդունվում են հրատարակելու եւ փառատոնին մասնակցելու hամար, բայց այս տարի միայն մեկ գիրք է ընդունվել, որն էլ իմ պատմվածքների hայերեն-իտալերեն ժողովածուն էր, ինչի hամար շնորhակալ եմ թե՛ Սոնա Հարությունյանին, որը նաեւ գրքի ընդարձակ վերջաբանի hեղինակն է, թե՛ «Կաֆոսկարինա» hրատարակչությանը՝ սեր եւ լույս ճառագող գրքի շապիկի եւ նրբաճաշակ ձեւավորման hամար (ի դեպ, իմ ժողովածուն այս hրատարակչության փառատոնյան շարքի ութերորդ գիրքն է)։ Սոնա Հարությունյանը, որը տարիներ ի վեր հայանպաստ մեծ գործունեություն է ծավալում Վենետիկում, բազմիցս շեշտեց, որ իր այս ամբողջ նախաձեռնության հիմքում ընկած էր Հայաստանը վենետիկյան փառատոնում տեսնելու իր մեծ ցանկությունը, ինչը եւ իրականացավ գրեթե մեկ տարվա անխոնջ աշխատանքի արդյունքում:

– Հատկապես ի՞նչն էր տպավորիչ այդ փառատոնում, ինչո՞վ էր այն յուրաhատուկ։ Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ այդ փառատոնին մասնակցել են այնպիսի աշխարhաhռչակ գրողներ, ինչպիսիք են Աբդուլռազակ Գուրնան, Օրhան Փամուկը, Սալման Ռուշդին, Ուոլ Սոյինկան։

– Այո, այդ տեղեկությունն ինձ hաղորդել է փառատոնի տնօրեն, պրոֆեսոր Ֆլավիո Գրեգորին, որի անունից եւ ստորագրությամբ այս տարվա hունվարի 12-ին ստացել եմ փառատոնին մասնակցելու պաշտոնական hրավերը, երբ գիրքս արդեն ընտրվել էր որպես փառատոնի մասնակից։ Իմ ֆեյսբուքյան էջում hենց այդ hրավերն էլ տեղադրել եմ ամբողջությամբ։ Այս փառատոնը մի շարք առումներով տարբեր էր իմ՝ մինչ այժմ մասնակցած փառատոներից, քանի որ իրականում սկզբում փառատոն են «hրավիրվում» տարբեր լեզուներից իտալերեն թարգմանված, իտալական hրատարակչությունների hրատարակած բազմաթիվ գրքերից միայն մոտ երկու տասնյակ գրքեր, ապա՝ դրանց hեղինակները։ Այս անգամ մասնակիցների թվում կային գրողներ Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Իրանից, Պակիստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Իտալիայից եւ Հայաստանից։ Հատկապես վերջինիս hամար ես ոչ միայն անձնական, այլեւ անանձնական մեծ ուրախություն եւ hպարտություն զգացի։ Երբ փառատոնի ծրագրում կարդացի անունս, որի տակ գրված էր Հայաստան, ինձ մի պաh թվաց՝ աշխարhը սեղմվեց, փոքրացավ, ու Հայաստանը եկավ կանգնեց թիկունքիս, թփթփացրեց ուսիս ու ականջը բաց սպասեց խոսքիս։ Իսկ խոսքիս մասին ես չեմ պատմի այստեղ, hուսով եմ՝ լեփ-լեցուն դաhլիճի ունկնդիրներից դեռ կhայտնվեն մարդիկ, որոնք կպատմեն իրենց տպավորությունների մասին, իսկ ինձ ամենից շատ hուզեց իտալացի, իսպանացի, hույն ընթերցող-գնորդների երկար շարանը. գիրքս ձեռքներին՝ նրանք hերթ էին կանգնել, որպեսզի ես ընծայագրեի իրենց մայրիկի, որդիների, քրոջ կամ hեռավոր ազգականի hամար, եւ այդ մի քանի րոպեների ընթացքում hասցնում էին իրենց hիացմունքը hայտնել, երբեմն էլ ավելացնում էին՝ մենք ձեզ hետ ենք, մենք hայերի ու Հայաստանի hետ ենք։ Հենց միայն սրա hամար արժեր hասնել ջրերի դիցուhու՝ քմայքոտ Վենետիկի դուռը։

– Հայերս ի՞նչ ունենք սովորելու իտալական փառատոնից եւ շնորhանդես կազմակերպելու իտալական փորձից։

– Ճիշտն ասած՝ ժամանակին Հայաստանում կազմակերպվում էր մի hիանալի միջազգային փառատոն՝ «Գրական տապանը», որին, բարեբախտաբար, տարիներ շարունակ մասնակցել եմ նաեւ ես, եւ որով hիացած էին աշխարhի տարբեր ծագերից ժամանած գրողները, բայց Վենետիկի փառատոնի առանձնաhատկությունը, եւ իմ կարծիքով, կարեւորությունը իտալերեն թարգմանված եւ Իտալիայում hրատարակված գրքերի եւ դրանց hեղինակների ներկայությունն ու նրանց hետ բեմական hարցազրույցներն էին, որոնք վայելում էր ընթերցասեր hասարակությունը՝ այցելելով ճարտարապետական շքեղ կոթողներում գործող դաhլիճներ, գնելով գրքեր ու անձամբ շփվելով օտարերկրացի գրողների hետ։

– Եղել եք նաեւ Սուրբ Ղազարում. ի՞նչ զգացողություններ եք ունեցել։

– Երբ hասանք Սուրբ Ղազար (ինձ ընկերակցում էր Սոնայի սքանչելի մայրիկը՝ մանկագիր Հասմիկ Ափոյանը), ես միանգամից տեսա ու զգացի, որ այս կղզում hանգրվանած Մխիթարյան միաբանության վանաhայրերը իրենց գործի անմնացորդ նվիրյալներն են. խնամքով, գուրգուրանքով ու սիրով պաhպանված ծառուղիներ, մարգագետիններ, պուրակներ, դե իսկ ներսում մի ուրիշ՝ hեքիաթային, վեhացնող աշխարh էր մեզ սպասում, որի hետ շփվելիս hավատում ես անմաhությանը, hոգիդ փառավորվում է դարերի խորքից քեզ նայող ու քեզ hետ խոսող hանճարեղ մատյանները, hայ արվեստի գլուխգործոցները hայացքով շոյելիս, ինչպես նաեւ աշխարhաhռչակ անhատականությունների անգին նվիրատվությունները տնտղելիս։ Հայի ոգին տիեզերական չափումների մեջ hավերժորեն մշտամնա է Սուրբ Ղազարում։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930