«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան) շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոներում:
Մինչեւ այժմ ընդգրկվելով 12 երկրների 35 միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրերում, ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի:
Ֆիլմը արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը (Հիմնադիր-տնօրեն, պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան, Հայաստան) եւ ստեղծագործական կազմը սիրով եւ ուրախությամբ հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները եւ հետայսու ստանալիք որեւէ նոր պարգեւ նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին: Հավելենք նաեւ, որ ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի եւ Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաեւ Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: