Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում մրցանակների է արժանացել

Մայիս 12,2023 14:12

Սա աննախադեպ երևույթ է, երբ Հայոց Ցեղասպանության երախտավորների մասին պատմող ֆիլմը, որտեղ ներկայացված են նաև հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ, Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն», Հայաստան) արժանացել է «Ֆիլմի Լավագույն երաժշտություն»  (Արտաշես Քարթալյան) և  «Ֆիլմի Լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակների:

Սա արդեն թուրքական երրորդ կինոփառատոնն է, որտեղ ֆիլմը ընդգրկվել է մրցույթային ծրագրերում:

Նախորդ երկուսի արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց ինքնին արդեն երևույթը  արտառոց է:Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսիոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031