Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել Կաննի համաշխարհային կինոփառատոնում

Սեպտեմբեր 29,2022 17:39

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն) Կաննի համաշխարհային կինոփառատոնում «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ արժանանալով  մրցանակի:

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։ Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի աջակցություն:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930