Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Ապրիլ 29,2023 22:10

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Միկկելիի թեմի առաջնորդ, Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Սեպպո եպիսկոպոս Հեկկինենին և Միկկելիի թեմի դիվանապետ, թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Վերապատվելի Տիմո Ռոսքվիստին։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծեց, որ նման այցելությունները նոր ուժականություն են հաղորդում երկու Եկեղեցիների ջերմ հարաբերություններին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ պահվող հայորդիներին, ինչպես նաև արցախյան հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

Իր հերթին Լյութերական-Ավետարանական Եկեղեցու եպիսկոպոսը, կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, Նորին Սրբությանը վստահեցրեց, որ Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին ժամանակահատվածում աղոթակից և զորակից են հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930