Լրահոս
Օրվա լրահոսը

Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար

Նոյեմբեր 22,2026 12:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ծննդյան 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 21-ին Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Վասիլի Մար Թոմաս Մատթեոս 3-ը, նրան ուղեկցող պատվիրակությունը հյուրընկալվեց Մոսկվայի հայկական եկեղեցում:

Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը հյուրերին դիմավորեց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, որտեղ կատարվեց համատեղ աղոթք, ապա հյուրերը շրջայց կատարեցին եկեղեցուն կից գործող «Տապան» թանգարանում:

Եզրաս սրբազանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այցը երկու հնագույն Արևելյան քրիստոնեական եկեղեցիների հոգևոր մերձեցման և եղբայրության խորհրդանիշ է:

Կաթողիկոս-պատրիարքն ափսոսանք հայտնեց, որ այցի շրջանակում չի կարող անձամբ հանդիպել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ՀՀ իշխանությունների կողմից երկրից մեկնելու հանիրավի արգելքի պատճառով:

Վասիլի Մար Թոմաս Մատթեոս 3 կաթողիկոս-պատրիարքը ցավ հայտնելով իրավիճակի կապակցությամբ՝ հույս հայտնեց, որ ապագայում հնարավորություն կստեղծվի անմիջական շփման համար:

«Մեզ միավորում են նույն հավատքը և քրիստոնեական եղբայրության դարավոր կապերը: Այս դժվարին պահին մենք աղոթում և զորակցում ենք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին»,-ասաց կաթողիկոս-պատրիարքը:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30