«Նիկոլ Փաշինյանի վարած պարտվողական քաղաքականությունը, Արցախն Ադրբեջանի կազմում տեղավորելու ձգտումները հասարակության մոտ ըմբռնում չունեն: Չկա մեկ մարդ, ով համաձայն լինի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում»,- սա ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հասկացել է երեկ՝ մի քանի ժամ փողոցում կանգնելով եւ ստորագրահավաք իրականացնելով https://www.aravot.am/2023/05/04/1339194/:

The chairperson of the Human Rights Commission of the National Assembly Taguhi Tovmasyan organized a petition for the removal of the Azeri checkpoint from the Lachin Corridor on the Aznavour Square of Yerevan, Armenia

Հիշեցնենք, Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու եւ Արցախը հայկական մնալու պահանջով, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն արցախցի իր օգնական Օքսանա Բալայանի հետ, ստորագրահավաք են կազմակերպել Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում: Այս ստորագրահավաքն ի աջակցություն Արցախում արդեն մի քանի օր սկսված համանման պահանջներով ստորագրահավաքի է:

The chairperson of the Human Rights Commission of the National Assembly Taguhi Tovmasyan organized a petition for the removal of the Azeri checkpoint from the Lachin Corridor on the Aznavour Square of Yerevan, Armenia
Որ ժողովուրդն Արցախի ճակատագրի նկատմամբ անտարբեր չէ, Թագուհի Թովմասյանի համար արդեն միանշանակ է՝ հաշվի առնելով նաեւ հրամցվող այն տեսակետը, որ Արցախը մարդկանց չի հետաքրքրում, այդ պատճառով էլ հանրահավաքների չեն գնում, բայց այս ստորագրություններով, նրա գնահատմամբ, արդեն իրավական հիմք է նաեւ ստեղծվում: Ինչ մնում է հանրահավաքներին մարդկանց սակավ մասնակցությունը՝ դրա պատճառներն, ըստ նրա, տարբեր են, բայց ստորագրահավաքին մարդիկ հատուկ եւ ընտանիքներով էին գալիս եւ դրական արդյունքն արդեն իսկ ակնհայտ է: Իշխանության որեւէ ներկայացուցիչ ստորագրահավաքին չի մասնակցել:
Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ վաշինգթոնյան բանակցություններին. «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ սկզբունքներ են մոտեցել, եթե մեզ համար կարմիր գիծ է Արցախի ադրբեջանականացումը, իսկ Ալիեւը որեւէ կերպ չի կարողանում համակերպվել դրա հետ»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ