«Հանցավոր սեր» վեպի էպիկենտրոնում հաստատուն կանգնած է մարդն իր հոգեւոր անսահման տարածությամբ՝ մի նոր տիեզերք տիեզերքի մեջ: Եվ մարդ-սեր ներդաշնակության պատկերումն էլ միտված է ավելի ամբողջական ներկայացնելու մարդուն՝ մոլորակի ամենաբարձր արժեքին: Հենց մարդուն է տրված կյանք արարելու տաժանակիր վա յելքը, ինչպեսեւ՝ այդ նույն կյանքը կործանման տանելու մոլորությունը»,- գրականագետ, խմբագիր, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանն այսպես է բնորոշում վերջերս «Արմավ» հրատարակչության հրատարակած Արմինե Մելքումյանի «Հանցավոր սեր» վեպը։ Ըստ խմբագրի` դասական happy end-ով չի ավարտվում վեպը, ոչ էլ հեղինակի կողմից ծրագրված ողբերգությամբ:
«Կյանքն իր թակարդներն ունի, որոնցից երբեմն խույս տալ հնարավոր չէ: Եվ երբ սերը դառնում է հանցավոր, հանցանքն էլ դառնում է անխուսափելի: Համատարած ցավի, կորուստների ու ողբերգության մեջ դարձյալ հաղթում է սերն արարչական, քանզի նոր կյանքի արարումն է աշխարհի բոլոր կորուստների սպեղանին»,- գրում է գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը։
Գրքի հեղինակ Արմինե Մելքումյանն ասում է, որ վեպը գրել է իրականի ու երեւակայականի զուգահեռներում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
31.05.2023


















































