Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը փորձում է դարձյալ աշխարհը դարձնել միաբեւեռ

Մարտ 20,2026 13:30 Share

Թրամփը նախագահ հռչակվելուց հետո որոշել է հիմնականում երկու գործով զբաղվել. իր անձնական բիզնեսով ու իր անձական ունեցվածքն ի հնարավորին բազմապատկի եւ ճնշելու միջոցով փորձի գրավել Գրենլանդիան, Վենեսուելան, Դանիան, Կուբան եւ էլի որոշ այլ երկրներ: Այս երկրների գրավման մասին բարձրաձայնելուց հետո նա իր սովորության համաձայն կարծես արագ մոռացավ դրանց մասին ու անսպասելիորեն միացավ Իսրայելի հարձակմանը Իրանի վրա եւ ԱՄՆ-Իրան բանակցությունները կիսատ թողնելով սկսեց ռմբակոծել Իրանին, որի հետեւանքով սպանվեցին նրա հոգեւոր առաջնորդը, նրա ընտանիքի որոշ անդամներ ու Իրանի մի շարք բարձրաստիճան զինվորականներ եւ սկիզբ դրվեց Իսրայել, ԱՄՆ զույգի եւ Իրանի հարձակումերին իրար վրա, որն արդեն շարունակվում է մի քանի օր եւ հայտնի չէ, թե երբ կվերջանա այդ հակամարտությունը: Նշված երկու կողմերի միջեւ իրավիճակն այսպիսին է ու հայտնի չէ՝ այն ինչպես կավարտվի եւ երբ:

Փաստորեն, հակամարտող երկու կողմերի միջեւ ռազմական էսկալացիան չափազանց լայն ծավալների է հասել եւ հայտնի չէ, թե այն մինչեւ ուր կհասնի եւ ինչպես կավարտվի: Կողմերի միջեւ հակամարտության պատկերը մոտավոր այսպիսին է. Իսրայելը հարվածում է Իրանին եւ Լիբանանին, իսկ Իրանը հարվածում է տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին: ԱՄՆ-ը սպասողական դրության մեջ է: Թրամփն իր սպասողական կոնյունկտուրայի մեջ է, նա շարունակում է աշխարհին նայել հին ձեւով, նրան թվում է, որ աշխարհը մի բեւեռ ունի, այն էլ ինքն է եւ ամեն ինչ պտտվում է ԱՄն-ի շուրջը:

Մի՞թե նա չի տեսնում, թե որքան բաներ են փոխվել աշխարհում, ինքն ի վիճակի չէ Իրանի հետ անել այն, ինչը կարողացավ անել Իրաքի հետ: Նա ամեն օր խոսում է լոկ այն բանի մասին, որ ԱՄՆ-ը սա է, նա է, որ ինքը կարող է անել այն, ինչը ԱՄՆ-ին է պետք եւ ինքն է ուզում, որ բոլորն անեն այն, ինչ ԱՄՆ-ին է հարմար ու միայն այդ դեպքում ԱՄՆ-ը կների դրանց ու նրանց հետ չի վարվի խաղալիքի նման: Նա արդեն բավականին ժամանակ է՝ չի խոսում այն մասին, թե որ երկիրն իրեն ինչ չափով ատկատներ է հատկացնելու, ինչ տոկոսադրույքներով, քանզի ամեն երկիր անում է այն, ինչ իրեն է հարմար: Փաստորեն, ԱՄՆ-ը եւ Իսրայելը շարունակում են հարձակումները Իրանի վրա եւ հայտնի չէ, թե դրանք որքան ժամանակ կտեւեն եւ Իրանը որքան ճամանակ կդիմանա, միաժամանակ հարձակվելով ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա:

Իրանի նման հարձակումները վկայում են, որ ԱՄՆ-ը իր ռազմաբազաները պաշտպանում է Իրանի հարվածներից, որը վկայում է, որ ԱՄՆ-ը կորցրել է իր միաբեւեռությունը, քանզի նա հայտնվել է այնպիսի կարգավիճակում, ինչպես շատուշատ այլ երկրներ, որոնք ընդհանրապես կապ չունեն միաբեւեռ կարգավիճակի հետ, այլ կրում են բացարձակապես սովորական կարգավիճակ: Սա հենց այն պարագան է, որ ԱՄՆ-ը միաբեւեռ կարգավիճակից վերածվում է սովորական բազմաբեւեռ կարգավիճակով մի երկրի: Այլ խոսքով, Թրամփի սխալ քաղաքականության պատճառով ԱՄՆ-ը ձեռք է բերում սովորական երկրի կարգավիճակ, կորցնելով բավականին երկար ժամանակ տեւած իր միանձնյա ու միաբեւեռ կարգավիճակը, եւ որից հետո ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ կհարաբերվի ինչպես սովորական մի երկրի: Իսկ այս ամենը գալիս է Թրամփի սխալ քաղաքականություն վարելու պատճառով: Նա իր խոսույթը համարում է յուրահատուկ՝ ամեն ելույթում իրեն համարելով բոլորից բարձր կարգավիճակում, կարծելով, որ դա է հենց ԱՄՆ-ի միաբեւեռ կարգավիճակի հաստատումը:

Նա չի հասկանում, որ կարգավիճակը եւս գործով է լինում, այլ ոչ թե բառերով: Փաստորեն, Թրամփը փորձում է hետ բերել ԱՄՆ-ի միաբեւեռ կարգավիճակը ու առաջնորդվել այդ կարգավիճակով, բայց փաստացի ոչինչ չի անում:

2026թ. մարտի 10-ին նա հայտարարեց, որ չափազանց ուժգին հարված է հասցնելու Իրանի վրա, սակայն հենց նույն օրը կատարած հայտարարություններում նա ոչ ուղղակիորեն ԶԼՄ-ներին հայտարարեց, որ ուզում է ձեռքերը լվանալ այդ պատերազմից, քանի որ իրեն ձեռք չի տալիս պատերազմի շարունակությունը, այսինքն, հերթական անգամ հայտարարեց իրար խիստ հակասող հայտարարություններ, այն է՝ մեկ ասաց, որ կհասցնի այնպիսի հարված, որ նմանը չի եղել, ապա ասաց, որ ԱՄՆ-ին ձեռք չի տալիս պատերազմը շարունակելը: Հենց նման հայտարարությունների հետեւանքով որեւէ մեկը նրան լուրջ չի ընդունում: Պատերազմի առաջին օրվանից հետո նա միայն դատարկ հայտարարություններ է անում, գործնական ոչինչ չի անում: Ոչ ներսում, ոչ էլ դրսում նրան լուրջ չեն ընդունում: Նա միայն նավթի, գազի գներից է խոսում, եւ ասում է՝ Իրանը պետք է շտապ բացի Հորմուսի նեղուցը, սակայն կոնկրետ ոչինչ չի անում: Եթե ուղիղ ասենք, ապա նա ընդամենը փուչիկ է փչում, նրա ասածի ոչ մի բանը լուրջ չէ:

Փաստացի, նրա ասած ոչ մի խոսք գործի չի վերածվում, դրանք ընդամենը դատարկություն են: Չհաշված պատերազմի առաջին օրը, մնացած բոլոր օրերը դատարկություն են, նա ընդամենը փորձում է թաքուն դուրս գալ պատերազմից, բայց չի կարողանում, ԶԼՄ-ներն իրենց հաղորդումներով չեն թույլ տալիս, որ նա փախչի, էլ չենք ասում, որ նա հայտարարում է պատերազմի մինչեւ սեպտեմբեր տեւելու ժամկետի մասին: Ի տարբերություն Թրամփի, Նեթանյահուն մինչեւ այս պահն էլ շարունակաբար դաժան հարվածներ է հասցնում Իրանին եւ ասում, որ Իրանին այնքան է հարվածելու, որպեսզի արմատախիլ անի Իրանի վերջին կաթիլ միջուկային զենքի պարունակությունը, որն առայժմ իրականացնում է: Եթե այս ամենն այսպես շարունակվի, ապա մինչեւ նոյեմբեր Թրամփը լրիվ կբոբիկանա եւ դեմոկրատների երազանքը տեղի կունենա։

Արդյունքում, Թրամփի երազած միաբեւեռ աշխարհը լիովին կքայքայվի եւ կդառնա բազում բեւեռներով աշխարհ ու խաղը կվերջանա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031