Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապօրինի անտառահատման թվերը 2018 թվականից հետո բարձրացել են, բայց նվազող տրամաբանություն ունեն»․ նախարար

Հունիս 06,2023 12:31

Անտառների կառավարում ծրագրով 2022-ին պետական բյուջեից հատկացվել է 2․1 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նախարարը նշեց, որ անտառապատման, նոր անտառների հիմնման ու անտառապահպանման աշխատանքների 2022 թվականի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է՝ կազմելով 93 տոկոս։ 2021 թվականին կատարողականը 62 տոկոս էր կազմել։ Նա նշեց, որ նախատեսում են տարեկան մինչեւ 1․5 մլն տնկի ունենալ, որը մեծամասամբ կբավարարի նոր անտառ հիմնելու համար։

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների խնդրին՝ Հակոբ Սիմիդյանն ասաց, որ թվերը վատը չեն։ «2018 թվականին 3072 հատ ծառ է հատվել, սրանք արձանագրված թվերն են, 2019 թվականին այս թիվը հասել է 15 հազարի։ 2021 թվականին կազմել է 11 հազար, իսկ 2022 թվականին 6200։ Այսինքն՝ եթե դինամիկան տեսնենք՝ 2018 թվականից հետո բարձրացել է, հետո նվազող տրամաբանություն ունի»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ նոր ծառայության միջոցով կկարողանան անտառածածկ տարածքների նկատմամբ 24-ժամյա հսկողություն սահմանել։ «Մենք հիմա մեր ամբողջ էներգիան փորձում ենք դնել, որ պահպանությունը պատշաճ իրականացնենք, բայց այն ինստիտուցիոնալ համակարգը, որն այս պահին որպես գործիք ունենք, համոզված եմ, բավարար չէ, որովհետեւ 24 ժամից 9 ժամն է աշխատանքային։ Դրա համար ձեռնամուխ ենք եղել նոր ծառայության հիմնմանը, որը կփոխի իրավիճակն ամբողջությամբ»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930