Լրահոս
Ո՞ւմ ճանապարհն է TRIPP-ը
Օրվա լրահոսը

«Դա կլինի սահմանադրական կարգի տապալում»․ Նարեկ Կարապետյանը՝ ճնշմամբ իրենց քվեարկություն պարտադրելու հարցի առիթով

Նոյեմբեր 18,2026 12:41 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը 2027 թվականի ՀՀ պետական բյուջեն համարում է սպառողական։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա այսպիսի օրինակ բերեց․ «Ունենք գումար, վարկ ենք վերցրել և ունենք հացի փուռ։ Գումարը դնում, հացի փո՞ւռն եք վերանորոգում, թե՞ այդ գումարով գնում եք Եգիպտոս հանգստանալու»։ Լրագրողներից մեկը հումորով ասաց՝ գնում ենք Եգիպտոս։ Նարեկ Կարապետյանն էլ ժպիտով ասաց․ «Այ, ձեր պես էլ մտածում է մեր իշխանությունը․ այս գումարը վերցնում ու սպառողական մոտեցում է ցուցաբերում»։

Նա մտահոգություն հայտնեց, որ մեր բյուջեն 1.3 միլիարդ դոլարի ճեղքվածք ունի։

Հարցին՝ հանրային վայրերում իրազեկումից բացի ի՞նչ այլ ծրագրեր ունի ընդդիմությունը կապված սահմանադրության փոփոխության հետ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Քաղաքական բովանդակությունն անկախության հռչակագիրն է եւ դա հենց մենք քննարկում ենք։ Մեր սահմանադրության հիմքը անկախության հռչակագիրն է՝ իր քաղաքական ու պատմական ուղերձներով։ Ու այդտեղ տասնյակ կարևոր ուղղություններ կան ՀՀ-ի ապագայի, մեր արժեհամակարգի հետ կապված հարյուրավոր տարիներ հայ ժողովրդի ունեցած փափագի հետ կապված։ Դա մեր երկրի ընդհանուր ուղղության հետ կապված է։ Մեր սահմանադրության մեջ գրված է՝ դա անփոփոխելի կետ է, ո՞նց ենք մենք փոխում անփոփոխելի կետը»։

Հարցին՝ թույլ կտա՞ք, որ ինչպես Ռուբեն Ռուբինյանն է առաջարկում, սահմանադրության նախագիծը քննարկվի ԱԺ-ում, Նարեկ Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Գալիս է ԱԺ, որ ընդդիմությունը և իշխանությունը քննարկեն դրա նպատակահարմարությունը գնալ հանրաքվեի։ Ավելի վատ տարբերակ ինքնիշխանության կորստի կա՞, քան երկրիդ հիմքը, ծննդականդ ուրիշի ուղիղ ցուցումով փոխելը»։

Ըստ Նարեկ Կարապետյանի` իրենց նպատակն է բացատրել ժողովրդին խնդրի կարևորությունը, թե ինչու է ընդդիմությունը իր վրա վերցրել այդ պատասխանատվությունը, ինչու է վճարում այդ ամենի գինը։

Դիտարկմանը՝ եթե փորձեն հանրային ճնշմամբ ընդդիմությանը քվեարկություն պարտադրել, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Դա սահմանադրական կարգի տապալում է, ունի քրեական հետևանք։ Եթե մարդկանց առանց իրենց կամքի փորձեն ինչ-որ բան պարտադրել, ժողովուրդը տալու է դրա պատասխանը։ Դա մեր իրավունքն է, որը մեզ տվել է 340 հազար մարդ և այն պատվով իրացնելու ենք՝ անկախ բոլոր սահմանափակումներից»։

Նարեկ Կարապետյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30