Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրամբարներում քիչ ջուր ունենք, Ազգային ժողովի հետ ստիպված կլինենք քննարկել Սեւանից լրացուցիչ ջրառի հարցը»․ Վաչե Տերտերյան

Հունիս 06,2023 13:09 Share

Հայաստանի ջրամբարներում այս տարի ջրի պաշարները քիչ են, ոռոգման նպատակով Սեւանից լրացուցիչ ջրառի կարիք կառաջանա։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Նա նշեց, ոչ Սեւանա լճից ոռոգման նպատակով նախորդ տարի լրացուցիչ ջրառի առավելագույն քանակը բաց չի թողնվել։

«2022 թվականին սահմանվել էր 170 մլն խմ, մենք Սեւանից բաց ենք թողել եւ օգտագործել ենք 165․1 մլն խմ-ն։ Դրա նախորդող տարին բաց էինք թողել 227 մլն խմ ջուր։ Ինչո՞ւ եմ ես սա հնչեցնում, որովհետեւ պարոն Սիմիդյանն ասաց, որ մենք այս տարի ջրամբարներում բավական քիչ ջուր ունենք կուտակված, հատկապես մեր խոշոր ջրամբարներում, մասնավորապես, Ախուրյանում, Ազատում, Ապարանում։ Եվ տարին դժվար է լինելու, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այլընտրանքային որոշակի քայլերով մեղմենք այդ ջրապահանջի պակասը, բայց, ըստ երևույթին, մենք Ազգային ժողովի հետ միասին ստիպված կլինենք քննարկել նաեւ Սեւանից լրացուցիչ ջրի քանակ բաց թողնելու խնդիրը։ Կրկնում եմ՝ ամեն ինչ կանենք՝ դրան չհասնելու համար, բայց իրատեսական իրավիճակն ու թվերը դրա մասին են խոսում։ Ես պատահական չնշեցի, որ նախանցած տարի մենք 227 մլն խմ լրացուցիչ ջուր ենք բաց թողել Սեւանից։ Բայց նախանցած տարի մենք ջրամբարներում 20-30 տոկոսով ավելի ջուր ենք ունեցել, քան ունենք այս տարի»,- ասաց Տերտերյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930