Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպոլի գործադիր տնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունիս 28,2023 16:27 Share

Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ՆԳ նախարարության ղեկավար կազմի, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել