Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ Արփինե Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Հոկտեմբեր 19,2026 17:35 Share
Աջակցեք aravot.am-ին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում՝ հոկտեմբերի 19-ին, հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթին։

Նախարար Սարգսյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման, պլանավորման և արձագանքման ոլորտում իրականացվող փոխակերպումները, այդ թվում՝ պետական նյութական պահուստների համակարգի և նախարարությունում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ նախարարն ընդգծել է Հայաստանյան գրասենյակի ակտիվ մասնակցությունը աղետների ռիսկի կառավարմանն ուղղված տարաբնույթ ծրագրերում և միջոցառումներում։

Բարձր գնահատելով Ներքին գործերի նախարարության հետ երկարամյա համագործակցությունը՝ Մեթյու Հոլինգվորթը ողջունել է աղետների կառավարման ոլորտում ազգային առաջնորդությունը ստանձնելու Հայաստանի պատրաստակամությունը։

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը համատեղ վարժանքների և կարողությունների զարգացման ուղղությամբ։

Ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031