Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն նոր սերնդի կենսաչափական անձնագրերի գործարկումն ուղեկցել է միլիոնավոր դրամների հանրային միջոցների ծախսով. «168 ժամ»

Նոյեմբեր 12,2026 11:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված վերջին տվյալների համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի վերջին մեկնարկած նոր սերնդի կենսաչափական անձնագրերի գործարկումն ուղեկցել է միլիոնավոր դրամների հանրային միջոցների ծախսով։

Նկատենք՝ պայմանագրում չեն նշվում միջոցառման մանրամասները, սակայն հանրայնացված տվյալներից դժվար չէ գլխի ընկնել, որ խոսքը հենց այդ միջոցառումների շարքի մասին է։

Այսպես, փաստաթուղթը ցույց է տալիս, որ գերատեսչությունը «Հրատապ մեկ անձից» (ՀՄԱ) գնման եղանակով պայմանագիր է կնքել «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 176,032,056 դրամ (շուրջ 490,000 ԱՄՆ դոլար)։

Գնումների տեխնիկական բնութագիրը բացահայտում է, թե ինչպես են բաշխվել բյուջետային միջոցները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված միջոցառումների համար․

137,575,589 դրամ է հատկացվել «Երևան Մոլում» նոր սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման, կազմակերպչական աշխատանքների և դրոն-շոուի տեխնիկական ապահովման համար։

38,456,463 դրամ է ծախսվել Հանրապետության հրապարակում կայացած եռօրյա եռաչափ (3D Mapping) պրոյեկցիոն շոուի համար։

Ուշադրության է արժանի նաև հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար կառավարության որոշումը, որ անձնագրային համակարգի մասնավորեցման և սպասարկման վճարների թանկացման ֆոնին (կենսաչափական անձնագիրը՝ 28,650 դրամ, ID քարտը՝ 5,950 դրամ)՝ պաշտոնական մեկնարկը թանկարժեք շոուներով նշվի։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30