Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին գործերի նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին

Նոյեմբեր 09,2026 13:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, նախարարության և ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմը Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության Երևանի գնդերից մեկում ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Նույն օրը նրանք այցելել են նաև Էջմիածին՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արմեն Վարդանյանի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 7-ին, զոհվեցին Ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ։

44-օրյա պատերազմին մասնակցել են ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողներ. զոհվել է 43 ծառայող։

Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։

Ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել