Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայի դեսպանը՝ ճապոնական տիկնիկների արվեստի եւ հայ-ճապոնական բարեկամության մասին

Հուլիս 07,2023 14:47

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բացվել է «ՆԻՆԳՅՈ. ճապոնական տիկնիկների արվեստը և գեղեցկությունը» ցուցահանդեսը, որը կազմակերպել է Ճապոնիայի դեսպանությունը: Ցուցահանդեսի համակազմակերպիչներն են Ճապոնիա հիմնադրամը, Երևանի պետական տիկնիկային թատրոնը եւ «Հիկարի» կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ցուցահանդեսը, որ կտեւի մինչեւ հուլիսի 27-ը, ներկայացվում է ճապոնական տիկնիկների մշակույթը: Մուտքն ազատ է:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ցուցահանդեսի բացմանը նշեց. «Ճապոնական մշակույթը հայտնի է իր յուրահատուկ եւ բազմազան արվեստի ձեւերով, եւ այս տիկնիկներն էլ բացառություն չեն»:

Դեսպանի խոսքով, այս տիկնիկները ներկայացնում են իրենց մշակութային հարուստ ժառանգությունը՝ ներառյալ հնագույն ավանդույթներն ու սովորույթները: Նա նաեւ հույս հայտնեց, որ ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հրաշալի բարեկամության հետագա ամրապնդմանը:

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդատու Ռուբեն Բաբայանի խոսքով, ներկաները հարազատ դեմքեր են, որոնք բազմիցս այցելել են տիկնիկային թատրոն ու դիտել տարբեր ներկայացումներ: «Այսօր Ճապոնիայի դեսպանատան շնորհիվ մենք մատուցում ենք մի հրաշալի նվեր՝ ճապոնական տիկնիկների ցուցահանդես, որը կգործի թատրոնում մինչեւ հուլիսի 27-ը»,-ասաց թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդատուն:

Ռուբեն Բաբայանի խոսքով, մենք ճապոնական հարուստ մշակույթին ավելի շատ ծանոթ ենք ճապոնական գրականության, կինոյի, թատրոնի, կերպարվեստի ու երաժշտության միջոցով, եւ սա էլ հրաշալի հնարավորություն է ՝ բացել ճապոնական մշակույթը՝ տիկնիկների միջոցով: Նա բոլորին կոչ արեց՝ ծանոթներին պատմել այս հրաշալի ցուցահանդեսի մասին եւ անպայման այցելել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31