«Երբ որ Հայաստանի մեջ հեղափոխությունը սկսավ՝ սիրո ու համերաշխության թավշյա հեղափոխությունը, ես Նիկոլ Փաշինյանին չէի ճանչնար, իր մասին չէի լսած, ըսի ֆեյսբուքերը բանամ, տեսնեմ՝ ինչպիսի անձ մըն է եւ զարմանալի բաներու հանդիպեցա…
Առաջին՝ իր անկեղծ արտահայտությունները խորհրդարանեն ներս, միայն ընդդիմություն չէր իր ըրածը, տագնապ էր: Իր բառերու մեջ, իր արտահայտություններու մեջ ես տեսա անձ մը, որ կտագնապի մեր ժողովուրդի, մեր հայրենիքի բարօրությամբ եւ ապագայով:
Իր մեջ ես տեսա համեստություն, ֆեյսբուքի մեջ տեսա իր տուն, համեստ անձ, պարզ անձ: Ընդհանրապես աթոռներու վրա նստողները պարզ չեն ըլար, եթե առաջ կըլա, հետո կփոխվին, պարոն Փաշինյանը, տեր եւ տիկինը չփոխվեցին, նույնը մնացին: Եվ ուրիշ զարմանալի բան մը տեսա, երբ որ իր տունը այցելած էին, իր գիրքերը ցույց կուտար, գիրք մը ցույց տվավ՝ Առաքել Դավրիժեցի, ուրիշեն առած էր այդ գիրքը եւ կարդացել էր…Առաքել Դավրիժեցի…
Մեր հոգեւորականները չնեղվին: Այսօր ես հարց կուտամ՝ հայ եկեղեցվո հոգեւորականներու մեջ քանի՞ հոգի կարդացեր է Առաքել Դավրիժեցի, ահավասիկ անձը, որ կարդացեր է Առաքել Դավրիժեցի, 17-րդ դարու պատկանող Հայաստանի, Պարսկաստանի, շրջակա երկիրներու եւ մեր եկեղեցվո պատմությունը գրած է Առաքել Դավրիժեցի…Լսա՞ծ էիք, ոչ…Ահավասիկ պարոն վարչապետը կարդացեր է, հոգեմտավոր իր հետաքրքրությունը ցույց կուտա»,-սրանք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հիացական խոսքերն են՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:
Կարդացեք նաև
Արամ Առաջինն այս խոսքերը Փաշինյանի մասին հնչեցրել է 2018թ՝ Վեհարանի մեջ, երբ Փաշինյանը կնոջ հետ այցելել էր մասնակցելու կաթողիկոսի ձեռնադրման 50–ամյակին նվիրված պատարագին:

Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































