Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանը հայտնի է որպես հազվագյուտ փոքր երկիր՝ լիովին ժողովրդավարական համակարգով

Հուլիս 26,2023 13:30

Սկիզբը՝ «Առավոտի» հուլիսի 22-ի համարում:

Հայ համայնքը նույնպես զորակցում է լրագրող Դիմա Սադեկին

Նախորդ հրապարակմանս մեջ տեղեկացրեցի, որ երկրի ամենամեծ քրիստոնեական քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավարը լրագրող Դիմա Սադեկին մեղադրել էր զրպարտության եւ աղանդավորական վեճեր հրահրելու մեջ:

Դատավոր Ռոսին Հոջեյլին հրապարակել էր դատավճիռը՝ Սադեկին դատապարտելով ազատազրկման, ինչպես նաեւ 110 միլիոն լիբանանյան ֆունտ ստեռլինգի (մոտ 7,320 դոլար) տուգանքի, որը պետք է վճարվի հայցվորներին…

Համոզված եմ, որ դուք լսել եք այսպիսի կարծիք, որ արաբական երկրների մեծ մասը ղեկավարվում են տոտալիտար բռնապետների կողմից: Գուցե դուք ենթադրում եք, որ լիբանանահայս Հայաստան գալով արաբական երկրից, գալիս եմ տոտալիտար բռնապետության միջավայրից, բայց դա ճիշտ չէ: Լիբանանը հայտնի է որպես հազվագյուտ փոքր երկիր՝ լիովին ժողովրդավարական համակարգով, որտեղ առկա է մամուլի եւ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաեւ բազմակուսակցական համակարգ: Նույնիսկ, երբ սիրիական տիրույթն այդքան ուժեղ էր Լիբանանի վրա (Սիրիան շատ քաղաքական դիտորդների կողմից համարվում է տոտալիտար ռեժիմ) եւ որոշումներ կային միայն չորս հեռուստաընկերություններ պահելու մասին: Այս որոշումն անհնարին էր իրականացնել, եւ շատ վերլուծաբաններ բացատրեցին, որ նման միջոցառումներին դիմադրության հիմնական պատճառը, հիմնական ուժը լիբանանյան հասարակական կարծիքի դինամիկությունն է, քանի որ լիբանանցիները ազատությունը շնչում են:

Սիրիացիներին ռազմական դիմադրություն չեղավ, բացի այդ, չկար քաղաքական դիմադրություն, ռազմաքաղաքական առաջնորդները, ովքեր դիմակայել էին Սիրիայի ազդեցությանը Լիբանանում, կամ աքսորվեցին, կամ բանտարկվեցին, կամ լքեցին երկիրը, սակայն սիրիական օկուպացիան չհամարձակվեց վերջնականորեն մի հարվածով լիովին պարտադրել իր նմուշը Լիբանանում, իրականում Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը հայտնի էր իր ճկունությամբ եւ խելամտությամբ, հասկանում էր, որ լիբանանյան հողը նման չէ սիրիականին:

Ըստ իս, ժողովրդավարություն կիրառելն ամենից առաջ միջավայրում ստեղծված տրամադրության խնդիր է, ոչ թե կանոնների ու միջոցների, այլ՝ ժողովրդի տրամադրության:

1990-ից մինչեւ 2005-ը Լիբանանն ապրել է իր ամենամութ դարաշրջաններից մեկը: Լիբանանցիների կեսն իրեն պարտված զգաց, քրիստոնեական շրջանները, որոնք հայտնի են որպես Արեւելյան Բեյրութ, դիմակայել են սիրիական բանակի դեմ եւ այն համարել օկուպացիա 1978 թվականից ի վեր: 1990 թվականին սիրիական բանակը մտավ Արեւելյան Բեյրութ եւ հաստատեց իր ներկայությունը լիբանանյան տարածքի 90%-ի վրա, մեկ քրիստոնյա առաջնորդ՝ գեներալ Աունը աքսորվեց Ֆրանսիա, 1994 թվականին, մյուս գլխավոր քրիստոնյա առաջնորդը՝ դոկտոր Սամիր Ժաաժան՝ լիբանանյան ուժերի առաջնորդը, բանտարկվեց։ Երկու կուսակցությունների կողմնակիցները ենթարկվեցին ճնշումների եւ   հալածանքների: Ես անընդհատ լսում էի, որ լիբանանյան ուժերի որոշ անդամներ փաստաթուղթ են ստորագրել, որտեղ նրանք պարտավորվում են չմասնակցել որեւէ քաղաքական գործունեության, կուսակցությունն արգելվեց…

Ժաաժայի պատմությունն իրականում բարդ էր: «Թաեֆի համաձայնագրում» պայմանավորվեցին, որ պատերազմի բոլոր միջադեպերը կփակվեն, որեւէ հանցագործության վերաբերյալ իրավական գործողություն չի իրականացվի, Ժաաժան ղեկավարում էր քրիստոնյա զինված միլիցիա: Ցանկացած պատերազմում զինված ուժերը, բնականաբար, ունեն իրենց սեւ պատմությունը:

Բայց այս պայմանավորվածությունն ուներ շատ խրթին արտահայտություն. բոլոր գործերը կփակվեին, բայց եթե պատերազմի որեւէ մասնակցի դեմ որեւէ նոր դատական գործ բացվեր, նրա բոլոր հին գործերը կվերաբացվեին։

1994-ին մի եկեղեցի ենթարկվեց ահաբեկչական պայթյունի, Ժաաժային մեղադրեցին այս գործողության մեջ, նա ձերբակալվեց, իսկ «Լիբանանյան ուժերը» արգելեցին, ձգձգվող դատավարությունը տարիներ անց ապացուցեց Ժաաժայի անմեղությունը, բայց մինչ այդ նրա հին դատական գործերը վերաբացվեցին, ուստի նա մնաց բանտում։ Չնայած այս ամենին, լիբանանյան լրատվամիջոցները գոյատեւեցին եւ շարունակեցին գործել, առավել գրավոր թերթերը սատարում էին այս երկու քրիստոնեական եւ այլ հակասիրիական քրիստոնեական կուսակցություններին:

1993 թվականին ICN հեռուստաընկերությունը փակվեց:

Կառավարությունը հրամայել էր փակել քրիստոնեական մասնավոր հեռուստաընկերությունը՝ կրոնական կրքեր հրահրելու մեղադրանքով, ինչը ԶԼՄ-ներում մտահոգություն էր առաջացրել խոսքի ազատությունը հանդուրժելու առումով:

Նկատենք, որ MTV-ն պատկանում էր Գաբրիել Մյուրին: Նա Միշել Էլ Մյուրի` ներքին գործերի նախարարի եղբայրն էր: Ընդ որում, ըստ լիբանանյան դատարանի որոշման, MTV-ն խախտել էր 1999 թվականի ընտրական օրենքի 68-րդ հոդվածը, որն արգելում է քարոզչությունն ընտրական գործընթացում:

Պետք չէ, սակայն, ենթադրել, որ քրիստոնյաներն են միայն վճարում Սիրիային ընդդիմանալու գինը, թեեւ խորը դեպրեսիա էին զգում, պարզվեց, որ հսկայական. մուսուլմանների տոկոսը, հիմնականում սուննիներն ու դրուզները եւ լիբերալ շիաները լուռ դժգոհ էին, թեեւ այդ դժգոհությունը թաքցվում էր լրատվամիջոցներում, մուսուլմանները գտան իրենց դժգոհությունն արտահայտելու հնարքը։

2000թ.-ին Բեյրութում արաբական սպորտի փառատոնին Սիրիա -Լիբանան ֆուտբոլային խաղն ուղիղ եթերում հետեւում էին հազարավոր մարդիկ: Մարզադաշտը գտնվում էր մահմեդական բնակեցված շրջանի սրտում, լիբանանցի երկրպագուները բարձրաձայն հակասիրիական կարգախոսներ հնչեցրին, եւ հսկայական կռիվ սկսվեց: Սա ցնցող էր. տասնամյակներ ի վեր առաջին անգամն էր, որ լիբանանցի մահմեդականները կոչ էին անում լիբանանյան ինքնիշխանությանը:

2005թ. մարտի 14-ին «Մայրիների հեղափոխությունը» սկսվեց, բազմաթիվ լիբանանցիներ հավաքվեցին մայրաքաղաքի նահատակների հրապարակում եւ պահանջեցին դուրս բերել սիրիական բանակը, սիրիացիները լքեցին Լիբանանը, շուտով Ժաաժան ազատ արձակվեց. «Լիբանանի խորհրդարանը 2005թ. հուլիսի 18-ին ընդունեց Համաներման մասին օրինագիծը՝ Ժաաժային ազատելու համար: Օրինագիծը հետագայում ստորագրվեց այն ժամանակվա նախագահ Էմիլ Լահուդի կողմից»:

Սիրիացիների հեռանալուց հետո Լիբանանի համար ակնհայտ անկարողություն կար որեւէ ուղղությամբ կառավարվելու, դաշինքներն ու հավասարումները փոխվեցին, երկրի 50%-ը սատարեց «Մարտի 14» կոչվող կոալիցիային, որը հաղթեց երկու խորհրդարանական ընտրություններում եւ ստացավ խորհրդարանական մեծամասնություն (72/128 եւ 71/128 պատգամավորներ), սակայն քանի որ Լիբանանը կազմված է երկու կրոններից՝ քրիստոնյաներից եւ մահմեդականներից, եւ 17 կրոնական համայնքներից, կա «համակեցության կանոնադրություն» հասկացություն, որն ասում է, որ մեծամասնությունը չպետք է ինքնուրույն կառավարի, եթե հիմնական համայնքներից մեկը դեմ է վճռորոշ որոշման: Այսպիսով ձեւավորվեց «Կոնսենսուս ժողովրդավարության» հայեցակարգը, այդ իսկ պատճառով ամեն անգամ, երբ պետք է նախագահ ընտրվեր, բացարձակ մեծամասնություն եւ համարձակություն չկար նախագահ ընտրելու համար, ոմանք պնդում էին, որ նախագահ ընտրելը կես գումարած մեկով (65/128) ձայները դեմ էին կանոնադրությանը…

2008 թվականի մայիսի 7-ին Հըզբոլլահը եւ դաշնակիցները ներխուժեցին Արեւմտյան Բեյրութ, որտեղ բնակիչների մեծամասնությունը «Մարտի 14-ի» սուննիների կողմնակիցն է, լիբանանյան հայկական ռադիոկայանը՝ Սեւանը, Future TV-ն, ավերվեցին: Լիբանանի Ժողովրդավարությունը գոյատեւեց, թեեւ ականատես դարձավ մտահոգիչ շատ դեպքերի:

Լիբանանցիները սովոր են զգացմունքային արտահայտվելու համար, նրանք հաճախ են հանդիպել տհաճ անակնկալների, որոնք, վստահ եմ, չէին էլ սպասում.

Լիբանանցիներից քչերը գիտեին, որ սոցիալական ցանցերում հրապարակումը կարող է հանգեցնել իրավական գործողությունների: Լիբանանում հանրապետության նախագահին վիրավորելը լուրջ վիրավորանք է, քանի որ նախագահը ներկայացնում է հանրապետության խորհրդանիշը: Որքան հիշում եմ Լիբանանում դեռ չկային «Cyber» ինտերնետի օրենքներ, հանրային կարծիքը կարգավորող օրենքներ: Իսկ տպագիր լրատվամիջոցների կանոնագրքերով 2010 թվականի ապրիլին մի բլոգեր հարցաքննվեց հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին քննադատող գրառումների համար:

2010 թվականի հուլիսին լիբանանյան իշխանությունները…ձերբակալեցին Նաիմ Ջորջ Հաննային, Անտուան Յուսեֆ Ռամյային եւ Շեբել Ռաջեհ Քասաբին՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի դեմ ֆեյսբուքյան ստատուսներ հրապարակելու համար:

Արդար եւ օբյեկտիվ լինելու համար, շեշտեմ, որ Լիբանանը համեմատած իր հարակից արաբական երկրների հետ, ամենաժողովրդավարական երկիրն է:

Լիբանանահայ կատակերգու Պիեռ Շամասյանը կատակերգական պիեսներից մեկում ասում է. «Լրագրողի կողմից հարցին՝ Պարոն, կհեռանա՞ք Լիբանանեն, Շամասյանը հեգնանքով պատասխանում է՝ ես խե՞նթ եմ, որ լքեմ այս երկիրը, ինչո՞ւ՝ հարցնում է լրագրողը. եւ կատակերգուն պատասխանում է. «Որտե՞ղ կարող ենք գտնել այնպիսի երկիր, ինչպիսին Լիբանանն է՝ քաոսային ազատության եւ քաոսի մեջ»:

Դա պայմանավորված է մի քանի գործոնով: Նախ՝ Լիբանանի ժողովրդագրությամբ, որտեղ Լիբանանը կրոնական խմբերի խճանկար է, բոլոր միջոցներով կոնսենսուս ապահովելու մոտեցումը հանգեցրել է իրավիճակների, երբ պետությունը անկարող է գործել շատ խիստ՝ անհանգստանալով, որ դա կարող է դժգոհություններ առաջացնել լիբանանյան որոշակի կրոնական խմբերի մոտ…բացի այդ, լիբանանյան բնավորությունը երբեք չի հանդուրժի բռնապետությունը, նրանք շնչում են ազատություն:

Իր կրոնական ինքնության հետեւում թաքնվելը եւ կոռուպցիայի մեջ ներքաշվելը, անվերահսկելի ազատությունից օգտվելը, կարծում եմ, վճռորոշ գործոն էր, որը Լիբանանը հասցրեց քաղաքացիական պատերազմի, իսկ հետո՝ սնանկության։

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
25.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31