Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական Գյումրիում ՔՊ-ականների են ձերբակալել․ նրանցից մեկն ավագանու անդամ է

Նոյեմբեր 10,2024 00:19 Share

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցների կողմից թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով մոտ 3 ժամ առաջ Գյումրիում ՔՊ-ականների են ձերբակալել։

Ձերբակալվածներից մեկը Վարուժ Խոջումյանն է՝ Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական  աշխատակից։ Ի դեպ, վերջինս ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին է, որը նաև Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։

Մյուսը Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Պարգև Գևորգյանն է, նա ավագանու անդամ է դարձել վերջերս, երբ Գյումրու ավագանու 5  անդամներ վաղաժամկետ վայր դրեցին մանդատները։

Մեր տեղեկությունը հաստատել են իրավապահ համակարգից՝ մանրամասնելով, որ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածներին վեց ժամվա ընթացքում կներկայացնեն նախաքննական մարմնին, փորձաքննություն նշանակելուց հետո կորոշվի՝ ազատ արձակե՞լ, թե՞ ներկայացնել դատարան՝ խափանման միջոցի հարցը որոշելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել