Քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել գովազդային վահանակներ, ալեհավաքներ, ծխատար խողովակներ, տանիքների ծածկեր
Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում տապալվել են ծառեր, թուլացել և պոկվել գովազդային վահանակներ, ալեհավաքներ, ծխատար խողովակներ, տանիքների ծածկեր, թիթեղներ, ձողեր և սյուներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։
Քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: