Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան․ «Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի Հայաստանի ղեկավար, որովհետեւ չի կարողանում երկիրն այս վիճակից դուրս բերել, նրա ամեն մի քայլ դժվարացնում է մեր բոլորի գործը, ամեն մի հայտարարություն օգտագործվում է մեր դեմ»

Օգոստոս 17,2023 23:35

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» քաղաքական կազմակերպությունը այսօր հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում՝ հայտարարելով, որ մտնում են վճռական նոր փուլ՝ հանուն Արցախի եւ հանուն Հայաստանի ինքնիշխանության»։

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը հավաքի մասնակիցներին հավաստիացրեց, որ վերջին հանդիպումից հետո անցած վեց ամիսներին իրենք անգործ չեն մնացել, ծավալել են հսկայական գործունեություն եւ կան արդյունքներ։

«Այսօր՝ օգոստոսի 17-ին, մենք վերսկսում ենք հրապարակային պայքարը, որովհետեւ հաշվի առնելով տարբեր զարգացումներ, գտնում ենք, որ հիմա է ճիշտ պահը վճռորոշ, վճռական, վերջին փուլը թեւակոխելու։ Ինչքա՞ն կտեւի այս փուլը, օրեր, շաբաթներ, գուցե, ամիսներ, բայց վստահ կարող եմ ասել, որ այս փուլը պսակվելու է հաղթանակով, այն է՝ Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի Հայաստանի ղեկավարը, որովհետեւ նա չի կարողանում երկիրն այս վիճակից դուրս բերել։ Ավելին, նրա ամեն մի քայլ զգալապես դժվարացնում է մեր բոլորի գործը, նրա ամեն մի հայտարարություն օգտագործվում է մեր դեմ տարբեր միջազգային հարթակներում։

Պարզ օրինակ։ Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հակառակորդները, որոնք խոսում էին մեր դեմ, օգտագործում էին Նիկոլ Փաշինյանի ասածները։ Նրանք ասում էին, եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը ճանաչել է  Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ խնդիրը զուտ մարդասիրական է, սնունդ հասցնելու հարց է, խնդիր  չկա, Աղդամ-Խանքենդի ճանապարհը բացեք։ Բայց Արցախի հարցը ուտելիքի հարց չէ, Արցախի հարցը երբեք այդպիսին չի եղել։ Արցախի հարցը միասնական հայրենիքի հարց է եւ այն պիտի լուծվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով»,-ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031