Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ վարչապետ Վազգեն Սարգսյանը մարզպետներին ասաց, որ եթե սեպտեմբերի 1-ին որեւէ դպրոցում դասամատյան չլինի, բոլորը մտածեն իրենց գլխի մասին

Սեպտեմբեր 01,2023 23:55

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց նոր ուսումնական տարվա առաջին օրը հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքերի բացակայության մասին։

«Հիմա 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանի ոչ մի դասագիրք տպագրված չէ։ Ես որ կառավարությունում էի աշխատում, Վազգեն Սարգսյանը վարչապետն էր։ Մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետներից մեկը հարց բարձրացրեց, որ նոր ուսումնական տարին շուտով սկսվում է, բայց մենք դեռ դպրոցական մատյաններ չենք ստացել։

Գիտե՞ք Վազգեն Սարգսյանը ինչ պատասխանեց։ Ասաց, եթե սեպտեմբերի 1-ին որեւէ դպրոցում մատյան չեղավ, բոլորդ ձեր գլխի մասին մտածեք։ Ու սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցները մատյան ունեին։ Ընդամենը մատյան, այն էլ այն ժամանակներում։ Հիմա՝ մի ամբողջ հսկայական նախարարություն, միլիոններով աշխատավարձ։ Ու ինչ պիտի անեն երեք միլիոնանոց մի փոքր երկրում, որի կեսն էլ ապրում է Երեւանում։ Պիտի գիրք տպեն ու տանեն, հասցնեն դպրոց։ Եվ ձրի էլ չի, ծնողները դրա փողը տալիս են»,-ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930