Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանին։
Նրան բերման ենթարկելուց հետո ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը կապիտան Մ․ Միքայելյանին խնդրում էին Գագիկ Մինասյանին ու մյուս քաղաքացիներին հետ բերել։ Աննա Մկրտչյանը, դիմելով կապիտանին, ասաց․ «Խնդրում եմ՝ ասեք, թող հետ բերեն, դուք հակաօրինական գործողություն եք իրականացնում»։ Կապիտան Միքայելյանն էլ ասաց, եթե հակաօրինական է, թող բողոքարկեն։ Աննա Մկրտչյանն էլ արձագանքեց․ «Ո՞ւմ բողոքարկեն, դավաճան Նիկոլի՞ն»։
Ցուցարարներից մի կին էլ, դիմելով կապիտան Մ․ Միքայելյանին, ասաց․ «Մինասյանի համար ինչքա՞ն գումար են Ձեզ խոսք տվել»։ Նա էլ պատասխանեց՝ «Ի տարբերություն ձեզ, ոչ մի»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: