Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը եւ այլ հանրապետականներ բերման ենթարկվեցին

Սեպտեմբեր 25,2023 10:12

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում կարմիր բերետավորների կողմից բերման են ենթարկվում տասնյակ քաղաքացիներ։

Նրանց թիվն արդեն մոտենում է 60-ի։

Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։

Նրան բիրտ ուժով, քարշ տալով էին բերման ենթարկում։ Նախկին պատգամավորը, դիմելով կարմիր բերետավորներին, ասաց․ «Մոլոդեց»։

Բերման են ենթարկվել  նաեւ ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը, երիտթեւի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գեւորգյանը (գլխավոր լուսանկարում)։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930