Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված անձանց թոշակները վճարելու ի՞նչ կարգավորում կա․ նախարարը մանրամասներ ներկայացրեց

Նոյեմբեր 06,2023 15:50

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ հարցին, թե Արցախից բռնի տեղահանված անձանց թոշակները վճարելու ի՞նչ կարգավորում կա։

«Սա հիմա ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է։ Քիչ առաջ էլ նախարարության մոտ մեր հայրենակիցներն էին հավաքվել՝ այդ պարզաբանումը ստանալու համար։ Նախ` տեղյակ եք այն բոլոր աջակցության ծրագրերից, որոնք մենք ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրում ենք։ Բայց ասել ենք, որ հոկտեմբերի 26-ին մենք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ սահմանեցինք, որից հետո, ըստ տրամաբանության, մեր հայրենակիցները կարող էին դիմել եւ ստանալ համապատասխան կենսաթոշակը։ Բայց դա, օրինակ, կարող էր տեւել շաբաթներ։ Որպեսզի մենք այդ բյուրոկրատիկ պրոցեսի մեջ չներքաշենք մեր հայրենակիցներին, ասել ենք, որ հիմա նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որն ավելի արագ ընթացակարգ կապահովի մեր հայրենակիցների համար։ Եվ այդ պահից սկսած, օրինակ, դեկտեմբերին կստանան եւ նոյեմբերի, եւ դեկտեմբերի կենսաթոշակները»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ առաջիկայում շատ արագ կներկայացնեն այդ օրենսդրական փոփոխությունը, որը հնարավորություն կտա ոչ թե անհատապես դիմելու, այն նրանք, որոնք արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի իրավունք, կշարունակեն ստանալ այն, նրանք, որոնք նոր պետք է անցնեն կենսաթոշակի տարիքի, կդիմեն եւ կստանան իրենց կենսաթոշակները ու սոցիալական երաշխիքները։ «Հասկանում ենք՝ շտապողականություն կա մեր հայրենակիցների շրջանում, բայց պետք է հստակ ասենք, որ աշխատանքները տարվում են։ Մենք փորձում ենք օրենսդրական փոփոխություններ ստեղծել հիմքեր, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին արագ ու արդյունավետ սպասարկել»,- ասաց նախարարը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930