Ամեն տարի Ամանորի և Սուրբ Ծննդի նախաշեմին «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ը (Dilijan Development Foundation, DDF), Դիլիջանի քաղաքապետարանը և «Դիլիջանի համայնքային կենտրոն»-ը (Dilijan Community Center, DCC) կազմակերպում են ամանորյա անվճար ներկայացումներ Դիլիջանի և շրջակա գյուղերի երեխաների համար։

Որպեսզի ոչ ոքի չթողնենք առանց ամանորյա նվերի «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ը մեկնարկում է տոնական դրամահավաք քաղցր հյուրասիրության գնումների համար։ Մեկ քաղցր նվերի արժեքն է 1000 դրամ։ Ընդհանուր ֆոնդը կազմում է 1 500 000 դրամ։
Ինչքան շատ միջոցներ հաջողվի հավաքել դրամահավաքի արդյունքում, այնքան շատ երեխաներ կարող են ներկա գտնվել ներկայացումներին և ստանալ հյուրասիրություն։

Կարդացեք նաև
Դրամահավաքին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական անձինք (անհատներ), այնպես էլ մասնավոր ընկերություններ։
Նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է անցնել հղումով https://dilijankids.lastick.am/events
Դիլիջանի զարգացման հիմնադրամը (Dilijan Development Foundation, DDF) ոչ առևտրային կազմակերպություն է, ստեղծված Դիլիջան քաղաքում համայնքային, բնապահպանական, մշակութային և սոցիալական նախաձեռնությունների աջակցման և զարգացման նպատակով։ Հիմնադրամի աջակցությամբ գործարկվել են «Իմպուլս» մանկական ֆուտբոլի ակադեմիան, բնապահպանական նախաձեռնություն EcoDili-ն, սոցիալական անասնաբուժական կայան «Kotopes»-ը, Դիլիջանի համայնքի համար կառուցվել են ժամանակակից և անվտանգ խաղահրապարակներ։
Դիլիջանի համայնքային կենտրոնը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը դարձել է Դիլիջանում համայնքային կյանքի համախմբման և զարգացման շարժիչ ուժը:



















































