Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է դրամահավաք Դիլիջանի երեխաների ամանորյա քաղցր նվերների գնման համար

Դեկտեմբեր 14,2023 18:15

Ամեն տարի Ամանորի և Սուրբ Ծննդի նախաշեմին «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ը (Dilijan Development Foundation, DDF), Դիլիջանի քաղաքապետարանը և «Դիլիջանի համայնքային կենտրոն»-ը (Dilijan Community Center, DCC) կազմակերպում են ամանորյա անվճար ներկայացումներ Դիլիջանի և շրջակա գյուղերի երեխաների համար։
Այս տարի ամանորյա ներկայացումները կանցկացվեն Դիլիջան համայնքի 1500 երեխաների համար։ Փոքրիկ հանդիսատեսի շարքերում կլինեն նաև Արցախից բռնի տեղահանվածներ։

Որպեսզի ոչ ոքի չթողնենք առանց ամանորյա նվերի «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ը մեկնարկում է տոնական դրամահավաք քաղցր հյուրասիրության գնումների համար։ Մեկ քաղցր նվերի արժեքն է 1000 դրամ։ Ընդհանուր ֆոնդը կազմում է 1 500 000 դրամ։

Ինչքան շատ միջոցներ հաջողվի հավաքել դրամահավաքի արդյունքում, այնքան շատ երեխաներ կարող են ներկա գտնվել ներկայացումներին և ստանալ հյուրասիրություն։

2022 թվականին կայացել է ութ ներկայացում, որոնցում ելույթ են ունեցել դերասաններ Հենրիկ Մալյանի և Հովհաննես Թումանյանի անվան մայրաքաղաքային թատրոններից, հատուկ հրավիրված DDF հիմնադրամի կողմից։

Դրամահավաքին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական անձինք (անհատներ), այնպես էլ մասնավոր ընկերություններ։

Նվիրատվություններ կատարելու համար անհրաժեշտ է անցնել հղումով https://dilijankids.lastick.am/events

Դիլիջանի զարգացման հիմնադրամը (Dilijan Development Foundation, DDF) ոչ առևտրային կազմակերպություն է, ստեղծված Դիլիջան քաղաքում համայնքային, բնապահպանական, մշակութային և սոցիալական նախաձեռնությունների աջակցման և զարգացման նպատակով։ Հիմնադրամի աջակցությամբ գործարկվել են «Իմպուլս» մանկական ֆուտբոլի ակադեմիան, բնապահպանական նախաձեռնություն EcoDili-ն, սոցիալական անասնաբուժական կայան «Kotopes»-ը, Դիլիջանի համայնքի համար կառուցվել են ժամանակակից և անվտանգ խաղահրապարակներ։

Դիլիջանի համայնքային կենտրոնը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը դարձել է Դիլիջանում համայնքային կյանքի համախմբման և զարգացման շարժիչ ուժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031