Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան» դաշինքը բողոքի ակցիաներ է անում հունվարի 1-ից սպասվող թանկացումների դեմ

Դեկտեմբեր 21,2023 21:01

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամները շարունակում են մայրաքաղաքի փողոցներում «Ոչ թալանին» խորագրի ներքո բողոքի եւ իրազեկման ակցիաները։

Նրանք արդեն մի քանի օր իրենց համաքաղաքացիներին իրազեկում են, որ Երեւանի ավագանու իշխող խմբակցությունը դեկտեմբերի 26-ին կայանալիք ավագանու նիստում պատրաստվում է ընդունել 2024 թվականի հունվարի 1-ից տեղական տուրքերը եւ վճարները  աննախադեպ թանկացնելու որոշում, որով անհամեմատ բարդանալու է երեւանցիների առանց այդ էլ դժվար կյանքը, ավելանալու են  առօրյա հոգսերը։

Ակցիայի կազմակերպիչները մայրաքաղաքի բնակիչներին առավել մանրամասն  տեղեկացնում են, թե ինչպիսի մեծ թանկացումներ են սպասվում 2024 թվականի հունվարի 1-ից սպասարկման տարբեր ոլորտներում մատուցվող, նույնիսկ չմատուցվող ծառայությունների դիմաց եւ հիշեցնում համապետական եւ Երեւանի ավագանու ընտրություններից  առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ նրա արբանյակ կուսակցությունների տված խոստումները, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, տրվում էին միայն ու միայն իշխանության գալու համար։

Ըստ «Մայր Հայաստան» դաշինքի, դա թույլ չտալու միակ եւ ամենագործուն միջոցը ավագանու նիստը բոյկոտելն է, քվորում չապահովելը։ Եվ այդ նպատակով  կոչ են անում ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցություններին միանալ իրենց նախաձեռնությանը,  չներկայանալ նիստին։

«Մայր Հայաստան» դաշինքը նաեւ երեւանցիներին է հորդորում դեկտեմբերի 26-ի առավոտյան գալ քաղաքապետարանի մոտ եւ միասնաբար ստիպել մայրաքաղաքի իշխանությանը հրաժարվել այդ գաղափարից։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031