Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանին զրկեցին մանդատից 34 կողմ, դեմ 0 ձայներով

Փետրվար 07,2024 12:24

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու  այսօրվա արտահերթ նիստում զրկվեց մանդատից՝ 34 կողմ, դեմ՝ 0 ձայներով։

Մարությանին մանդատից զրկելու որոշման նախագիծը ներկայացնում էր ՔՊ-ից Արմեն Գալջյանը, որը հայտարարեց՝ Երեւան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում (2023 թվական) տեղի են ունեցել 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են 42 քվեարկություններ, Հայկ Մարությանը մասնակցել է զրո քվեարկությունների, այսինքն՝ նստաշրջանի ընթացքում բացակայել է քվեարկությունների կեսից ավելիից, իսկ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երեւանի քաղաքապետարան չեն ներկայացվել:

Հայկ Մարությանն իր ելույթում հայտարարեց․ «Մեզ եք հանում, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը։ Թե չէ օրենք, բան, բացակայություն` սաղ լոլոներ են։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, դո՞ւք եք ինձ էդ մանդատը տվել, թե՞ կարող է մտածում եք՝ դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս, դուք ո՞վ եք։ Էս էլ որերորդ անգամ է՝ արհամարհում եք ժողովրդի կամքը, երեւանցիների տված քվեն»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829