Հայոց համազգային միասնություն կուսակցության անդամներն այսօր իրազեկման երթ էին անցկացնում Երեւանում:
Ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին կառավարության շենքին մոտենալ։ Աշոտ Բալյանը լրագրողներին փոխանցեց, որ իրենց հետ զրույցում ոստիկանության պատասխանատու անձինք չեն պատճառաբանել, թե ինչո՞ւ։
Լրագրողների հարցերին ի պատասխան էլ՝ ոստիկանության ներկայացուցիչները ասացին, որ նախապես պայմանավորվածություն է եղել ցուցարարների հետ՝ կառավարության շենքին չեն մոտենալու։
Կարդացեք նաև

Ոստիկանների եւ ցուցարարներից որոշների միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ մի տարեց մարդ ոստիկաններին հորդորեց՝ գնալ ՝ Ոսկեպարում «փակել», ոչ թե ցուցարարների ճանապարհը փակել։
Ցուցարարները վանկարկում էին՝ «ամոթ»։
Մի քանի րոպե կառավարության շենքի մոտ իրենց պահանջները հնչեցնելուց հետո, երթը շարունակվեց Աբովյան փողոցով, ապա՝ Հյուսիսային պողոտայով։ Երթն ավարտվեց Ազատության հրապարակում։

Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք նաեւ, որ Հայոց համազգային միասնություն կուսակցության հիմնադիրը ԴԱՀԿ նախկին ղեկավար, այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանն է։ Նա, ի դեպ, ՌԴ ում է բնակվում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































