Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ կառավարության շենքին

Ապրիլ 08,2024 13:38

Հայոց համազգային միասնություն կուսակցության անդամներն այսօր իրազեկման երթ էին անցկացնում Երեւանում:

Ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին կառավարության շենքին մոտենալ։ Աշոտ Բալյանը լրագրողներին փոխանցեց, որ իրենց հետ զրույցում ոստիկանության պատասխանատու անձինք չեն պատճառաբանել, թե ինչո՞ւ։

Լրագրողների հարցերին ի պատասխան էլ՝ ոստիկանության ներկայացուցիչները ասացին, որ նախապես պայմանավորվածություն է եղել ցուցարարների հետ՝ կառավարության շենքին չեն մոտենալու։

Հիշեցնենք, «Ոսկեպարը Հայաստան է», «Կութը Հայաստան է», «Կիրանցը Հայաստան է», «Բաղանիսը Հայաստան է», «Տիգրանաշենը Հայաստան է», «Տեղը Հայաստան է», «Մեզ ծնկի իջած ղեկավար պետք չէ», «Նիկոլ դավաճան»․ վանկարկումներով այսօր Հայոց համազգային միասնություն կուսակցության անդամներն այսօր իրազեկման երթով Մատենադարանի մոտից շարժվեցին դեպի ՀՀ կառավարության նստավայր։

Ոստիկանների եւ ցուցարարներից որոշների միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ մի տարեց մարդ ոստիկաններին հորդորեց՝ գնալ ՝ Ոսկեպարում «փակել», ոչ թե ցուցարարների ճանապարհը փակել։

Ցուցարարները վանկարկում էին՝ «ամոթ»։

Մի քանի րոպե կառավարության շենքի մոտ իրենց պահանջները հնչեցնելուց հետո, երթը շարունակվեց Աբովյան փողոցով, ապա՝ Հյուսիսային պողոտայով։ Երթն ավարտվեց Ազատության հրապարակում։

Ընդդիմադիր առաջնորդի մասին լրագրողներից մեկի հարցին Հայոց համազգային միասնություն կուսակցության խորհրդի անդամ Աշոտ Բալյանը պատասխանեց․ «Մենք հիմա առաջնորդի շուրջ չենք հավաքվում, մենք գաղափարի շուրջ ենք հավաքվում, մեր կուսակցության անվանման մեջ էլ միասնության գաղափարն է»։

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց համազգային միասնություն կուսակցության հիմնադիրը ԴԱՀԿ նախկին ղեկավար, այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանն է։ Նա, ի դեպ, ՌԴ ում է բնակվում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930