«Սա ճշմարտության մասին է, մենք միայն գործիքներ ենք, միջոցներ եք, մեր անձի հետ կապված ոչ մի բան չկա: Մեր ժողովուրդը ինքն իրեն է ողջունում, գիտակցություն, ոգի ունեցող ժողովուրդ եք, էդ հոգին թույլ չենք տալու, որ խլեն մեզնից»,- այսօր Ծովագյուղում Բագրատ Սրբազանն այսպես բացատրում էր երթի նպատակը ծովագյուղցիներին: Ինչից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել ՝ «Սըր-բա-զան, Սըր-բա-զան»:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ից դեպի Երեւան է գալիս «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման երթը:
Ի պատասխան ժողովրդի բացականչություններին՝ Սրբազանն ասաց. «Ինչ ասում եք, ձեզ է վերաբերում, սրբազանն էլ եք դուք, ոգին էլ եք դուք, կյանքն էլ եք դուք, գիտակցությունն էլ եք դուք, ես ձեզ չեմ ասելու, որ ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ, ձեզ ասում եմ՝ դուք ամենա-ամենան եք: Աստծո աչքի առջեւ ապրող ժողովուրդ, որը այսքան ժամանակ զգում է, որ իր պատիվն է խլված, ուրախությունն է գողացված, այսօր խեղճացած ու տկարացած է, մեր ցանկությունն է, որ ոտքի կանգնեք որպես մեկ ամբողջական ազգ, ժողովուրդ եւ այս խարանը մեր վրայից վերացնենք»:
«Աստծով» արձագանքեցին երթի մասնակիցները, հետո սկսեցին նորից վանկարկել՝ «Սըր-բա-զան»:
Կարդացեք նաև
«Սա ոչ մեկի մասին չէ, խնդրում եմ դադարեցրեք, հետո կհիասթափվեք, վատ կլինի, մարդու հետ մի կապեք ոչ մի բան, այ սխալվել ենք, դրա համար էլ էսօրն ենք ընկել, մարդու հետ ոչինչ չի կարող կապված լինել, այս չակնկալիքների պայքարը պատիվ ու հայրենիք ստանալու մասին է, մենք մեր Տիրոջ ձեռքին գործիքներ ենք, մեղքի մեջ չընկնենք հպարտանալով, պետք է ինքնամաքրման ճանապարհով գնանք»,- երթի մասնակիցների վանկարկումներն այս հորդորով սաստեց Սրբազանը:
Քաղաքացիները նաեւ Սրբազանին դիմեցին՝ հայտնելով՝ Ծովագյուղը ձեր հետ է, ի պատասխան Սրբազանն էլ ասաց՝ ես Ծովագյուղում այնքան եմ եղել, համարյա Ծովագյուղի տղա եմ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Որպէս մարտավարութիւն, Փաշինյանը կրնայ ձերբակալել տալ՝ Բագրատ Սրբազանը, որպէսզի ընթացիկ ազգային Շարժումին մէջ, անոր առաջնորդի տեղը առնէ՝ նախկիններուն հետ կապուած մէկը, եւ հետեւաբար, այս Շարժումը ալ վիժումի ենթարկուի:
Այդ կանխատեսելի իրադարձութեան մտահոգութեամբ, պէտք է որ անմիջապէս որոշուի թէ այդ պարագային, ո՞վ պիտի առնէ Առաջնորդին տեղը:
Լաւագոյնը կ’ըլլայ, որ ան ըլլայ՝ ուրիշ Սրբազան մը…
Եւ այսպէս, ի հարկին, յաջորդաբար:
Մինչեւ որ այդ տեղը առնէ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եւ իր կողքին, Կիլիկիոյ Կաթողիկոսը:
Ապա, բոլոր քաղաքական ուժերը պէտք է որ իրենց ետեւը կանգնին: Եւ իրենց ըսածը կատարեն:
Այս հանգրուանին, Հայոց Եկեղեցին իրաւունքը վաստակեցաւ՝ Հայ Ազգին Գերագոյն ղեկավարը հանդիսանալու:
Մ. Հայդուկ Շամլեան