«Գիտեք երբ հաղթած կլինեինք. եթե քաղաքացիների փոխարեն հրապարակում բոլորը հերոսների ծնողներ լինեին: Այդ դեպքում մի ժամ անգամ չէր դիմանա Նիկոլ Փաշինյանը»,- սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում ասաց ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համակարգող Արա Ռոստոմյանը:
Արա Ռոստոմյանը զոհվածների ծնողներին հորդորեց կիրակի օրը՝ ամսի 9-ին, լինել հրապարակում՝ եթե նրանց համար հայրենիքն ու պատիվը թանկ է. «Մեր կարգախոսն է՝ հայրենիք և պատիվ։ Խոսքս ծնողներին եմ ուղղում. ով գտնում է, որ իր մեջ կա հայրենիք ու պատիվ, թող որ առաջին շարքերում լինի, այդ դեպքում իշխանափոխությունը ժամերի հարց կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ