Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 9-ին կներկայացնենք՝ ինչպե՞ս ենք անելու, ե՞րբ, ի՞նչ միջոցներով, ի՞նչ մեթոդներով». Բագրատ սրբազան

Հունիս 06,2024 20:22 Share

«Մենք հունիսի 9-ին կներկայացնենք ամբողջ նպատակը, ամբողջ քայլերը. ինչպե ՞ս ենք անելու, ե՞րբ, ի՞նչ միջոցներով, ի՞նչ մեթոդներով»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ անցումային կառավարության կազմը դեռ չեն ներկայացնի. դեռ կազմավորվում է:

«Նախորդ օրը հայտարարեցի՝ տեսաք, թե ի՞նչ է տեղի ունենում. մարդիկ շեղվում են եւ սկսում են կազմի անդամներին քննադատել: Ամբողջ այս ճշմարտության շարժումը մի կողմ, իմ անձը մի կողմ՝ քննարկելու առումով, դրա համար պետք չէ, որ մենք գաղափարական դաշտից դուրս գանք»,-ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանությանը հեռացնելը եւ ճշմարտության հաղթանակի ծրագիրը մնում է ուժի մեջ:

Այսօր ունեցած իր հանդիպումների մասին սրբազանը չցանկացավ տեղեկություններ տալ. ասաց՝ փակ էին դրանք, բայց կարեւոր ու լավ հանդիպումներ էին:

Անդրադառնալով «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու մասին իշխանական պատգամավորների հայտարարություններին էլ, սրբազանն ասաց՝ փակում են, որ իրենց փողոցային ու ստախոս հաղորդումները ցույց տան. «Քանի որ ուրիշ ասելու եւ անելու բան չունեն այս մարդիկ, ոչնչացած են բառիս բուն իմաստով, ինչ են ուզում անել, ուզում են վախեցնել:

«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակում են, որ իրենց փողոցային ու ստախոս հաղորդումները ցույց տան, դրա համար չէ՞։ Ինչպիսի քարոզչություն անում են, այդպիսինն էլ էկրաններից են ուզում ցույց տալ։ «Շողակաթ»-ը բարձրագույն որակով, հոգեւոր, մշակութային, արժեքային դաշտում մարդկանց հետ խոսող հեռուստաընկերություն է, իրենք ինչպիսի քարոզչություն անում են, ուզում են, որ հեռուստաէկրանից էլ տարածվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930