Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ է ասում, որ պետությունը պետք է թղթով լուծարվի. Արա Ռոստոմյանը՝ Արցախի լուծարման փաստաթղթի մասին

Սեպտեմբեր 02,2024 12:04 Share
Աջակցեք aravot.am-ին

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր: Այնտեղ են նաեւ մեր հերոսների հարազատները, «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները: «2023թ սեպտեմբերի 19-20-ին ՀՀ օրվա իշխանությունների համագործակցությամբ՝ Ադրբեջանի իշխանությունների հետ, վերջնականապես հայաթափվեց Արցախը: Իրենք նոր չէ, որ ուզում էին Արցախի էջը փակել, իրենք ընդհանրապես Արցախ բառից են խորշում, որեւէ ձեւով չեն ուզում հիշատակել, որովհետեւ իրենց համար գոյություն չունի Արցախ», – լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում անմահացած Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր Արա Ռոստոմյանը:

Նրա խոսքով. «Օրվա իշխանությունները հայամետ չեն, եւ եթե իշխանափոխություն լինի, կհամոզվենք, որ վերնախավում բավականին թուրքեր կան նստած»:

Ինչ վերաբերվում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի լուծարման փաստաթուղթը ինքը չի ստորագրել, Արա Ռոստոմյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում, որ պետությունը պետք է թղթով լուծարվի… Արցախը որպես անկախ պետություն ձեւավորվել է մեր տղաների՝ 90-ականներին իմ ընկերների արյան հաշվին, եւ Արցախի անկախությունը ձեռք է բերվել կռվով եւ արյունով:

Այնպես որ թղթով չի լուծարվում, դրանք մանիպուլյացիաներ են, որ ինքն ասում է՝ ես չեմ ստորագրել… Հիմա ասենք՝ վաղը Նիկոլ Փաշինյանը վերցրեց ու փաստաթուղթ ստորագրեց, որ իբր Հայաստանի Հանրապետությունը լուծարվում է, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի՞ ունենալու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: