News.am. Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսի ժամանակ վերջինիս փաստաբանը բողոք է ներկայացրել դատարանի կազմի դեմ և իրավացիորեն հայտարարել է, որ դատավորները շահագրգռված են Արցախի նախկին պետնախարարի քրեական հետապնդմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևի ռեժիմին լիովին ենթարկվող խամաճիկային դատարանը, ինչպես և սպասվում էր, անտեսել է Վարդանյանի փաստաբանի բողոքը՝ այն թողնելով առանց քննարկման։