Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած հինգերորդ լսումների ժամանակ քննարկված հիմնական դրվագները․ «Փաստինֆո»

Փետրվար 15,2025 14:45

Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած հինգերորդ լսումների ժամանակ ևս հիմնականում հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի դեմ «մեղադրանքները»:

Նիստի կարևոր դրվագներն էին՝

Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով նրա հետ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ (Վարդանյանի խնդրանքով՝ յուրաքանչյուր փաստաբանի հետ հինգ րոպե): Դատարանը բավարարել է այս միջնորդությունը։

Նիստի վերսկսումից հետո Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես դիմում է ներկայացրել՝ հրաժարվելու պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից՝ հղում անելով նրա նշանակման անօրինականությանը։ Մեղադրող կողմը ճանաչել է Վարդանյանի իրավունքը՝ հրաժարվելու փաստաբանից, սակայն փոխարենն առաջարկել է պետության կողմից այլ փաստաբան նշանակել։ Վարդանյանը մերժել է այս առաջարկը։ Դատարանը ընդունել է Ռուբեն Վարդանյանի մերժումը և բավարարել միջնորդությունը։

Հիշեցնենք, որ հունվարին կայացած նախնական նիստում մեղադրողն առաջարկել էր Ռուբեն Վարդանյանի համար լրացուցիչ հանրային պաշտպան նշանակել՝ նման բարդ գործով մեղադրյալի իրավունքները պաշտպանելու պատրվակով։ Դատախազի առաջարկը դատարանը պաշտպանել էր։ Այս նշանակումն ակնհայտորեն ոչ լեգիտիմ է եղել, քանի որ այն խախտել է Վարդանյանի՝ սեփական պաշտպանությունն ընտրելու հիմնարար իրավունքը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728